«Նաիրիտ»-ից մոտ 3 կգ հեղուկ սնդիկ է հավաքվել և տեղափոխվել քիմիական պահեստ. ԱԻՆ
Դիտել նաև
«Նաիրիտը» վերականգնելու համար անրաժեշտ է 110 միլիոն դոլար
Նաիրիտի շուրջ բանակցություններն արդյունք են տվել. 105 միլիոն եվրոյի ներդրում են խոստանում (Տեսանյութ)
«Նաիրիտ»-ում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ
Նաիրիտցիները «ծիծաղելի» են որակում կառավարության պատասխանը
Որքա՞ն եք գաղտնի պահելու, որ Նաիրիտի ծխից քաղաքացիներ են թունավորվել
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները «Նաիրիտ գործարան» ընկերությունում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման և տեղափոխման գործողություն:
Ըստ նախարարության, ձեռնարկված աշխատանքների արդյունքում հավաքվել է շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ, որը «Նաիրիտ գործարան» ընկերությունում ժամանակին օգտագործվել է չափիչ սարքերի լիցքավորման համար:
Հավաքված սնդիկը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի» քիմիական պահեստ: Սնդիկի կուտակման վայրը վարակազերծվել է։