Գյումրիում բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի 92 հասցեի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 48 հրշեջ- փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Փրկարարները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ներկայացուցիչների և ընթերականների ու բենզալցակայանի աշխատակիցների հետ բացելով բեզնալցակայանի դուռը, այնտեղ հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի:
Կարդացեք` Shamshyan.com