ՈՒժգին քամուց հրապարակում ցած է ընկել լուսացույցը
Երևանում երեկ երեկոյան անսպասելի բարձրացած քամին գետնին տապալեց Հանրապետության Հրապարակի կենտրոնական փողոցում տեղակայված լուսամփոփներից մեկը:
Երջանիկ պատահականությամբ այդ պահին խաչմերուկը բաց էր, և մեքենա չկար կայանված: Մեկ-երկու մետր հեռավորության վրա էլ հետիոտնի ճանապարհն է, և դարձյալ երջանիկ պատահականությամբ մարդ չկար կանգնած:
Դեպքից երկու ժամ էր անցել, սակայն, ժողովրդի լեզվով ասած, «սվետաֆորը» նույն դիրքով ընկած էր մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկում: Սարքի «անվտանգությունը» հսկում էին ճանապարհային երթևեկության պահապան-հրեշտակ ոստիկանները:
Կարդացեք` Newsbook.am