Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին
Դիտել նաև
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով
Երևանի քաղաքապետարան, սա ձեր անգործության հետևանքն է
«Երևանի քաղաքապետարանը շուրջ 1 միլիարդ դրամի միջոցառումների կազմակերպման ոչ մրցակցային ընթացակարգեր է կիրառել». Արմենուհի Բուռնազյան (տեսանյութ)
Քաղաքապետարանը 4000 դրամանոց 100 հատ կրծքանշան է գնել. «Հրապարակ»
Երևանցու վրա թքած ունենալու նուրբ արվեստը կամ ինչպես պատժել երևանցիներին (տեսանյութ)
Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 22-ին՝ ժ. 18:00-ին կկազմակերպվի երթ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի, որով էլ կտրվի Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը: Մանկական զբոսայգում տեղի կունենա հետաքրքիր համերգային ծրագիր:
Հուլիսի 23-ին ժ. 12:00-ին Կարապի լճի տարածքում կանցկացվի Վարդավառին նվիրված գլխավոր միջոցառումը, որտեղ բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ:
Հետաքրքիր և ուրախ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներին:
Երևանի քաղաքապետարան