Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին

«Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը. Շահան Գանտահարյան

Թուրքիայի խորհրդարանի որոշումը` Ցեղասպանության եզրույթը արգելող Անկարայի նորագույն քաղաքականության համահունչ որոշում է եւ կարող է նաեւ դիտարկվել նույնիսկ իբրեւ օրինաչափ, նկատի ունենալով այն հսկայական հետդարձը, որը էրդողանական Թուրքիան շարունակում է կատարել:
Այսպես. հասարակական ճնշումներին, արգելումներին եւ դրանց հիման վրա կայացող ձերբակալություններին եւ բանտարկություններին հետեւում է այս անգամ Թուրքիայի օրենսդիրում բառեզրերի օգտագործման դեմ հստակ արգելք:
Արգելքը ինքնին նախատեսում է խախտման դեպքում օրինական հետապնդում օրինազանցի նկատմամբ. հետեւաբար նաեւ անձեռնմխելիության վերացում, ապա ձեւական դատավարություն եւ անմիջական բանտարկություն:
Օրենքի ընդունման հիմնավորումը կայանում է թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորելու բացառման անհրաժեշտության վրա. որոշումը արգելում է նաեւ «Քուրդիստան» եւ «քրդական նահանգներ» եզրույթների օգտագործումը:
Անկարայի կողմից այստեղ երեւում է թե՛ հայկական եւ թե՛ քրդական գործոնների վտանգավոր լինելու նկատմամբ համահավասար մոտեցում: Թիրախային հասցեն այս դեպքում քրդամետ ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության անդամներն են , որոնցից շատերը երկու թեմաների ուղղությամբ բազմաթիվ ելույթներ էին ունեցել խորհրդարանում:
Թուրքական խորհրդարանի կարմիր քարտը փորձում է վերջ դնել խորհրդարանական այս քննարկումներին: Պաշտոնական Անկարայի ղեկավարների քաղաքական ելույթների ենթատեքստը մնայուն ակնարկություն է անում Թուրքիայի մասնատման վտանգին եւ այդ հավանականությանը ծառայող ուժերին եւ դրանց հովանավորողներին:
Ճիշտ է, որ քրդական խնդիրը աշխարհաքաղաքական օրակարգի է վերածվել եւ համեմատաբար հայկականին, անհամեմատելի միջազգային հնչեղություն է ստացել, մանավանդ նկատի ունենալով գերտերությունների կեցվածքն ու գործնական օժանդակությունները քրդական տարբեր խմբավորումների: Այսուհանդերձ, քրդականին համահավասար հայկական գործոնի հիշատակումն ու Ցեղասպանության եզրույթի օգտագործման արգելումը Անկարայի իշխանությունների կողմից, մտավախության եւ գործոնի ազդեցիկության բարձրացման մասին է հուշում:
Անկախ հայկական եւ քրդական գործոնների վտանգի համահավասարեցման մոտեցումից, կա այլ դիտարկելի կետ, որը ուշագրավ է:
Օրենքի հիմնավորումը 301 հոդվածի համահնչեղությամբ խոսում է թուրք ազգի պատմությունը վիրավորելու գործողության քրեականացման մասին. բայց նաեւ արձանագրում է «համատեղ անցյալ» հասկացությունը:
Համատեղ անցյալում ներառվում են թուրքերը, քրդերը, ալավիները, հայերը, հույները եւ Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգաբնակչություններ: Ճիշտ այստեղ է Անկարայի քաղաքականության առաջադրած նշանակետը: Համատեղ անցյալը վերաբերում է համատեղ ժողովուրդներին, որոնք ապրել են համատեղ բնօրաննում, հետեւաբար համատեղ հարենիքում:
Սա այն համատեղ տարածքն է, որը ըստ Անկարայի իշխանությունների, պետք է պահի իր ամբողջականությունը: Թե՜ երբեմնի արտգործնախարար եւ ապա վարչապետ Դավութօղլուի դիվանագիտական հրապարակումներում եւ թե՜ նորօրյա սուլթան Էրդողանի ավելի կոշտ բարձրաձայնումներում եւ թե՜ տակավին բանտում պատվերով (ենթադրաբար ճնշումով) գրել տրված Օջալանի բաց նամակում կարմիր թելի նման կա պետական նշված մոտեցումը` ընդգծելու եւ մնայուն կերպով ամրագրելու համար համատեղ հայրենիքի գաղափարը:
Իսկ համատեղ հայրենիքի գաղափարի հանկերգումը ամեն առիթի –եւ այժմ էլ օրենքի կարգով «համատեղ անցալ» բառեզրով նույն գաղափարը շեշտելով - Թուրքիայի իշխանությունները Թուրքիայի մասնատման վտանգի նախանշումը ամրագրում են օրենքով, խորհրդարանով:
Անկախ այն իրողությունից, որ հսկայական հետդարձը հասել է նույնիսկ օրենսդիրների կողմից բառեզրեր օգտագործելու արգելմանը, խնդիրը այս դեպքում Թուրքիայի այսօրվա տարածքային ամբողջականության սասանման մտավախության նվիրականացումն է:
Իսկ մեր դեպքում նաեւ այն, որ այդ մասնատման մեջ աշխարհաքաղաքական գործոնին առընթեր նշվում է նաեւ հայկական գործոնը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan