Շարմազանով. Վոլոդինի հայտարարության շուրջ ամոթ էր անգամ քննարկումներ ծավալելը (Տեսանյութ)
Հայաստանի միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է, և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությանը, որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ:
«Մենք մեր կարծիքը հստակ ունենք, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ, ամոթ էլ է դրա մասին քննարկում ծավալելը: ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական»,- ասաց Շարմազանովը:
Մանրամասները՝ A1Plus.am-ի տեսանյութում: