Կառավարությունը հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին:
Տարածքային կառավարման և զարգացման Դավիթ Լոքյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ծրագիրն արդեն մտել է ընթացքի մեջ։
«Այն ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին: Իրականության մեջ մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ և այսօր փորձում ենք հաղթահարել այդ լայնածավալ խնդիրը», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 16-ին ընդունել են ուղղիչ գործողությունների ցանկ, արդեն որոշ աղբավայրեր փակվել են:
«Ուղղիչ գործողությունների շարք ենք պատրաստել՝ շաբաթօրյակներ, գործող աղբավայրերի ցանկապատում: Կանխարգելիչ գործողությունների շարքում շատ կարևոր է էկոկրթության ու դաստիարակչության դերը: Քարոզչական մեծ բլոգ կա, բայց ֆինանսական դժվարություններ կան, 30-35 միլիոն դրամի միջոցներ ենք փորձում հայթահայել միջազգային կառույցներից, որը կուղղվի քարոզչության այս միջոցների օգտագործմանը», - ասաց Դ. Լոքյանը։
Դավիթ Լոքյանն ընդգծեց, որ մարզերից յուրաքանչյուրը պատրաստել է իր ծրագիրը: