«Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահը «գազից» տեղափոխվում է մաքսային. Մինչդեռ ՊԵԿ-ից հերքում էին
Դիտել նաև
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները, փոխարենը ՀՀ-ում 10 տարի չի բարձրանա գազի գինը
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա
«Գազպրոմը» դադարեցրել է Լեհաստան և Բուլղարիա մատակարարումները՝ ռուբլիով չվճարելու պատճառով
2021-ին ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի կոմբինատն է, երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվապահ Արմեն Ունանյանի անունը երեկվանից հանվել է «Գազպրոմի» կայքից, որտեղ նրա նկարը վարչապետի որդու կողքին էր։ Մոտ մեկ ամիս նախապատրաստվող գործընթացի ընթացքում ՊԵԿ-ից հերքում էին, թե Ունանյանը «գազից» տեղափոխվում է մաքսային ոլորտ։ Այժմ արդեն տեղեկատվությունը հաստատվեց և հրապարակվեց։ «Գազպրոմի» կայքում երեկ արդեն նոր գլխավոր հաշվապահի անունը կար՝ Վարդան Նաչարյան, ով առայժմ պաշտոնակատար է»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Armtimes-ի: