Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործով 4 մեղադրյալների կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու գործով 4 մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երեկ ևս երկու ամսով երկարաձգվել է:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմեն Ֆանյանը: Վերջինը, սակայն, նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չասաց, թե նախաքննական մարմինն այս անգամ ինչ հիմնավորումներ է ներկայացրել կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Նա նաև ասաց, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է մենախցում: Նշենք, որ Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար, ուստի պահանջել էր իրեն մենախուց տեղափոխել: Արմինե Ֆանյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Դումաշյանի կալանքը նույնպես երկարաձգվել է: Նրա պաշտպան Սյուզաննա Խչեյանն ասաց, որ երեկ ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոց, գրավ 10 միլիոն դրամի չափով, սակայն դատարանը մերժել է այն: Խչեյանը նույնպես պատրաստվում է բողոքարկվել դատարանի որոշումը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: