Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները քաղաքապետարանին խնդրում են մինչև դեկտեմբեր հետաձգել ապամոնտաժումը

Tert.am-ի թղթակցի հետ զրույցում Ֆիրդուսի շուկայի աշխատակիցներից մեկն ասաց, որ Երևանի քաղաքապետարանից խնդրում են մինչև դեկտեմբեր հետաձգել ապամոնտաժումը:

«Ֆիրդուսի շուկայում աշխատանքային գործունեություն ծավալելու համար, հարկեր վճարելու համար բոլորս վարկեր ենք վերցրել: Մինչև դեկտեմբեր գոնե ժամանակ է պետք վարկերը թեթևացնելու համար: Գոնե պարտքերը փակենք»,-ասաց աշխատակիցը:

Աշխատակիցներն ասում են, որ մինչև դեկտեմբեր ժամանակահատվածը չեն օգտագործելու այլ առևտրային կետեր գտնելու համար.«Մեզ համար ամենալավ շուկան սա է, այստեղ են մեր հաճախորդները գալիս»:

Այս պահի դրությամբ որոշ աշխատակիցներ բացել են իրենց տաղավարները և սպասում են քաղաքապետարանի ներկայացուցիչներին:
______________
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները բանվորական ուժի միջոցով այսօր առավոտվանից փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան:

Ֆիրդուսի առևտրականները հավաքվել են շուկայում և արգելում են քաղաքապետարանի աշխատակիցներին ապամոնտաժել շուկան:

Բնակիչներն ասում էին, որ ողջ քաղաքը աղբանոց է դարձել, որը չեն վերացնում, իսկ քաղաքապետարանն ընկել է շուկայի ետևից: Այս պահի դրությամբ առևտրային տաղավարները բացված չեն, նրանց չեն թույլատրում աշխատել:

«Թող գնան ու Կենտրոնը բարեկարգեն, փոխանակ դա անեն եկել և շուկան են ապամոնտաժում, որտեղ փող ենք աշխատում: Մի քիչ էլ թող մեր մասին մտածեն»,-ասաց առևտրականներից մեկը:

«Սա է իմ հաց վաստակելու միջոցը, ես ո՞նց կարող եմ չաշխատել: Պիտի աշխատեմ»,- ասաց առևտրականներից մեկը, ասելով որ պայմանագիր ունի և օրինական գործունեություն է ծավալում:

Քաղաքապետարանի աշխատակիցները հորդորում են չբացել տաղավարները.«Փակեք, ու միշտ փակ է մնալու»:

Առևտրականներից մեկն էլ հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանից խնդրել են մինչև դեկտեմբեր այդ տարածքում առևտուր իրականացնել, այնուհետև ինքնակամ կլքեն տարածքը: Նրանք հայտնում են, որ սակայն քաղաքապետարանն անգամ իրենց չի հայտնել, որ այսօր ապամոնտաժվելու է շուկան:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 5-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործունությանը: Քաղաքապետն ասել էր, որ հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ և հանձնարարել էր բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan