Արտառոց դեպք. ինչ եղավ, երբ Պուտինի ազգությամբ հայ օպերատորը մտավ Ադրբեջան
Ղարաբաղյան հակամարտության պատճառով, որը մինչև այսօր կարգավորված չէ, Ադրբեջանն իր տարածք չի թողնում հայկական ազգանունով մարդկանց: Առաջին ալիքի թղթակից Անտոն Վերնիցկին ինձ պատմել է, թե ինչպես է հորս հետ Բաքու գործուղման գնացել: Նրանք Ադրբեջան են թռել Վլադիմիր Պուտինի նախագահական պատվիրակության կազմում: Ինչ-որ մեկը ինչ-որ բան շփոթել էր: Ադրբեջան էին ուղարկել հայ Գրիգորյանին: Խնդիրները սկսվել են օդանավակայանում՝ ադրբեջանցի սահմանապահները խոսելու ունակությունը կորցրել էին, գրում է armtimes.com-ը:
Իսկ հայրս հանգիստ ասել է. «Եղբայրներ, ես Մոսկվայից եմ: Զեյնալովան և էլի մի քանի ադրբեջանցիներ իմ գործընկերներն են: Մենք միասին աշխատում ենք»: Զինված սահմանապահներն անհանգստ էին: Դա մեծ սկանդալ էր: Սակայն Պուտինի մամուլի ծառայությունը բավական սկզբունքային էր: Որպեսզի հանգստացնեն սահմանապահներին, հայրիկին բեյջ են տվել, որի վրա գրված էր «Վլադիմիր Պուտինի անձնական օպերատոր»: Սերգեյ Գրիգորյանը մահացել է 72 տարեկան հասակում, այս տարի: