Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի հաջորդ խաղին
Դիտել նաև
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-ի հաջորդ հանդիպումը:
Նման որոշում կայացրել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս շեշտել է, որ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա կիրակի` մարտի 13-ին, «Ուդինեզե»-ի դեմ խաղին: Մասնագետը չի մեկնաբանել, թե ինչու հայ կիսապաշտպանը չի լինի թիմում:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Ռոման» արտագնա խաղում մրցեց հոլանդական «Վիտես»-ի հետ և առավելության հասավ 1:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում: