Դեպք. Շնող գյուղում ջրահեղձ է եղել մայրը, ում դին փնտրում են, աղջիկը հրաշքով է փրկվել
Ըստ Shamshyan.com-ի՝ այսօր, ժամը 15։20-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում հոսող գետում քաղաքացիներ են գտնվում և նրանց պետք է փրկարարների օգնությունը։ Դեբեդ գետում լողալիս են եղել մայր ու աղջիկ, երբ ջրի խորության ու վարարման հետևանքով մայրը գետի ջրերում կորել է, իսկ աղջիկը մեծ դժվարությամբ կարողացել է դուրս գալ գետից։
Ոստիկանությունը պարզում է աղջկա և նրա մոր ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 80-ամյա Ռոզա Վերմիշյանն էր, իսկ աղջիկը՝ 58-ամյա Սեդա Վարդանյանը։