Ոստիկանները բռնել են «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնուըյան անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանին «Առավոտյան ժամը 08։00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ ենք անում և պարալիզացնում ենք քաղաքը». Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պայքարի նախնական արդյունքների մասին
13
Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
134 քաղաքացի է բերման ենթարկվել Մեր առջև խնդիր է դրված լինել՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը․ Դանիելյան ...Իրար հեծնող բերետ տեսա՞ծ կայիք կամ կարմրաֆեսավորների «հավալլա»-ն Բերետները հարձակվեցին լրագրողի վրա. վերջինը կորցրել է գիտակցությունը. Տեսանյութ Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան (տեսանյութ) Ալմաթիի հռչակագիրը չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, կցված չեն որևէ քարտեզներ. Վահագն Մելիքյան Ոստիկանները բռնել են «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնուըյան անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանին Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) «Առավոտյան ժամը 08։00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ ենք անում և պարալիզացնում ենք քաղաքը». Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պայքարի նախնական արդյունքների մասին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ սրբազան Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան «Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»,-Արտակ Զաքարյան Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ. Վահե Հովհաննիսյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան

Փլուզված է ՀՀ անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները

Փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ Այս մասին ասվում է ՀՅԴ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։ 

Ժողովն արձանագրել է․ 

• Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։

• ՀՀ Իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին և ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։

• ՀՀ Իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով և ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։

• Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման և հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից և հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու և ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։

• Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանությունները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ.

• Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։

• Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։

• Սփիյուռքը իբրև գլխավորաբար Հայոց Ցեղասպանության ծնունդ, Արևմտահայաստանի կորուստի արդյունք և արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման և համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։

• Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի և համայն հայության օրինավոր և անժամանցելի իրավունքների:

• Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների և ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։

• ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։

• ՀՅԴ-ն հավատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված Համահայկական Հռչակագրերին։

• Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:

ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով և համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan