Ռուսաստանում ցանկանում են հանգստյան օրերին արգելել ալկոհոլի վաճառքը
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը համարում է, որ ալկոհոլիզմի դեմ պայքարի շրջանակում ներկայում կիրառվող միջոցներն անբավարար են:
Ինչպես նշում է «Իզվեստիա»-ն, ալկոհոլիզմի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար մասնագետներն առաջարկում են հանգստյան օրերին խանութներում արգելել ալկոհոլի վաճառքը:
Առաջարկի մշակմամբ զբաղվում է առողջապահության նախարարությանը կից Կանխարգելիչ բժշկության պետական գիտահետազոտական կենտրոնը:
Այժմ նախարարությունը հարցը քննարկում է ոլորտի փորձագետների և դաշնային իշխանությունների հետ: