Ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի. հայտարարված է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հուլիսի 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակսպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճանտաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս մասին տեղեկացրել է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: