Արթուր Աբրահամ-Քրիս Յուբենկ կրտսեր մենամարտը` այսօր
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Չեմ զարմանա, որ Փաշինյանն Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Խաչատրյան. Տեսանյութ
Ադրբեջանը կարող է աստիճանաբար սկսել հայերի արտաքսումն Արցախից․ Խաչիկյան. Տեսանյութ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մենամարտը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում:
Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախօրեին տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ:
Zham.am