Թուրքական երկու օդանավ Ուկրաինայում է՝ դեպքերի անցանկալի զարգացման պարագայում Զելինցկուն և նրա ընտանիքին Թուրքիա տեղափոխելու համար
Դիտել նաև
Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար
Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Թուրք հայտնի լրագրող, 1980-90-ական թթ. ռազմական թղթակից Արդեն Զենթյուրքն իր յութուբյան ալիքի ուղիղ եթերում այսօր հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Բորիսպոլի օդանավակայանում թուրքական 2 բեռնատար ինքնաթիռ կա։
Ըստ վերջինիս՝ ինքնաթիռները ծայրահեղ անհրաժեշտության կամ դեպքերի անցանկալի զարգացման պարագայում Զելենսկուն ու նրա մերձավոր շրջապատին պետք է տեղափոխեն Թուրքիա. «Ռուսական կողմը տեղյակ է այս մասին։ Սա համաձայնեցված է Մոսկվայի ու Անկարայի միջև։ Ինքնաթիռներն այնտեղ են, որպեսզի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Զելենսկուն ու նրա մերձավոր շրջապատին տեղափոխեն Թուրքիա»,-յութուբյան ուղիղ միացման ընթացքում ասել է լրագրողը։