Գեներալ Մանվելը կրկին մեծ շուքով նշում է ծննդյան օրը
Դիտել նաև
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
Հրապարակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճիռը
Փաշինյանի «բարի» և «չար» «ոստիկանները»
«Իրատես» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, և այս տարին էլ բացառություն չէր:
Շատերն անգամ դժգոհում են՝ նվերնե՞ր է հավաքում` հազար հոգի իրար գլխի հավաքելով: «Հո ամեն տարի էդ տեսակ ծնունդ չեն անի, համն էլ ա կորում: Էդքան մարդ հավաքում ա նվերի՞ համար»,- ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ երկրի ղեկավարը, ինչպես միշտ, հրավիրված է, սակայն «կլոր» տարեդարձ չէ, հնարավոր է՝ չգա:
Ծննդյան տարեդարձը Մանվել Գրիգորյանը նշելու է հայրենի քաղաքում` Էջմիածնում, «Վան» ռեստորանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում