Էրիկ Վարդանյանը կրկին «Ուրարտու»-ում է
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան
Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Երևանի «Ուրարտուն» նոր համալրում ունի` թիմ է վերադարձել ակումբի սան Էրիկ Վարդանյանը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա կիսապաշտպանն իր առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»)։ 11 տարեկանում նա տեղափոխվել է իսպանական «Բարսելոնայի» ակադեմիա։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան Վարդանյանն սկսել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Սոչիի» կազմում, որտեղից էլ վերադարձել է հարազատ «Ուրարտու»։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղում։