1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Մեկ շաբաթում շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 220 անգամ․ ԱՀ ՊՆ ՀՀ դատարանը ճանաչեց Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատավճիռը Զախարովա. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն (Տեսանյութ) Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել.Շարմազանով Կանադայի հայ համայնքը փորձում է կանխել Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է
ԼՐԱՀՈՍ
ՊԲ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. Տիգրան Աբրահամյան Սամվել Կարապետյանի կինը հուզիչ գրառում է կատարել ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Պետրոս Ղազարյան. Մեր լեզվի և իրականության,ժամանակակից ռիթմի մեջ անջրպետ կա Օգոստոսի 22-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Երևանում կբարձրանա. Գագիկ Սուրենյան Ազերի պատգամավորն իր հոր արձանը դրել է գյուղում (Photo) Արփի Գաբրիելյանի ամառային հանգիստն Իսպանիայում Մեկն ասում ա՝ Հայաստանը քոսոտ երկիր ա, մյուսը, թե բա՝ հայերենը աղքատ լեզու ա, էկեք Արմենիա կոչվենք Լևոն Արոնյանը հայտարարել է, որ ամուսնանում է Մեկ շաբաթում շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 220 անգամ․ ԱՀ ՊՆ Ոստիկանները պարզել են, որ դերասան Վահագն Սիմոնյանի երեխաներին պատանդ չեն վերցրել Ալինա Մարտիրոսյանը անճանաչելի է դարձել 70֊80 ական թվականներին մի կարծրատիպ կար, որ Երևանն աշխարհի ամենասիրուն քաղաքն է ու վերջ ,դա քննարկման ենթակա չէր «Հրապարակ»-ն այսօր հերթական անգամ փայլել է անսահման անգրագիտությամբ.Արծրուն Հովհաննիսյան Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանի ճակատագիրը մշակույթի նախարարությունը որոշել է Մեկնարկել է երկրապահների ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ Սերժ Սարգսյանի արձակուրդի մանրամասները Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը 2017-ին աստղաբաշխական ժառանգություն է ստացել Սուքիաս Ավետիսյանը շինարարությամբ է զբաղված՝ առանձնատուն է կառուցում «Ելք»-ը ԱԺ նիստերն սկսվելուն պես ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու ՀՀ դատարանը ճանաչեց Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատավճիռը Կատալոնիայի Կամբրիլս քաղաքում ոստիկանությունն ահաբեկիչների է ոչնչացրել Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները Անհրաժեշտ է պայքարել ահաբեկչության դեմ. Սերժ Սարգսյանը ցավակցել է Իսպանիայի թագավորին Սոս Ջանիբեկյան. Ես ու՞մ հասցնեմ իմ քաղաքացու անարդարությունից ծնված վրդովմունքը Գինեսի նոր ռեկորդ՝ 35 որոշում 14 րոպեում Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին Զախարովա. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն (Տեսանյութ) Անժելա Սարգսյանի ԱՅՍ լուսանկարը շատ քչերին է հաջողվել տեսնել «Խոսրովի անտառում» մարդու միջամտությունն արգելվում է, հրդեհված տարածքները պետք է վերականգնվեն բնական ճանապարհով Տնտեսագետը՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի նոր պաշտոնակատար Լյովա Երանոսյանի հարազատները Վանաձորը վերածել են Սիցիլիայի Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել.Շարմազանով Քննություն է կատարվում՝ պարզելու նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները Չի կարելի նման հանրային կարևորության դեպքի մասին ԱԻՆ-ի կայքով նման որակի տեղեկատվություն տարածել Սերժ Սարգսյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է իրականացված աշխատանքների մասին Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա Կանադայի հայ համայնքը փորձում է կանխել Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով Լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Ինչպես է անցել Արևիկ Ուդումյանի որդու 1–ամյակը. Tert.am.Life Մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել Ինչպե՞ս ազատվել ճիճվակրությունից Արաս Օզբիլիզը կարող է տեղափոխվել «Սիվասպոր» Ռեալը վստահորեն հաղթեց Բարսելոնային՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Ինչ բարձրաստիճան այրեր են մասնակցել 12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը «Ֆուլ-Հաուս»-ից հայտնի մոդել Լիլի Կարապետյանի նոր լուսանկարները Հացիկում ինքնասպան եղած զինվորին զորամասում 7-8 հոգով ծեծել են Օգոստոսի 4-10-ը մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա Ադրբեջանական կողմը ձգտում է արցախյան հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչը հնարավորինս միջազգայնացնել Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը Այս կրակի «հիմքերը» նոր չեն դրվել, այլ տարիներ առաջ Մոդել Շուշան Երիցյանը եղբոր և հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել Ես նրանց ներել եմ. Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին (Տեսանյութ) Անձնագրի վավերականության ժամկետները օգոստոսի 12-ից այլեւս չեն երկարաձգվելու «Նա նրբիկ է, անգամ երբ արտասվում է». Քիմ Քարդաշյան Էդմոն Մարուքյանը ապատեղեկատվություն է տարածում. ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի հետ կապված հարցը չի լուծվել Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Խոսրովի անտառում խոշոր կաթնասունները և թռչունները չեն տուժել. Մարինե Կարապետյան Անժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկար) Ինչու է Սիրուշոն Վերնիսաժի աշխատակիցներին 40-հազարական դրամ բաժանել Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ. դեպքի վայր է մեկնել 24 Վաճառքի հանված ամենախոշոր հիմնարկներից մեկը՝ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն բարդ պատմությունների կիզակետում Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծ Լուսինե Թովմասյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանը Բնապահպան. անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել Ո՞ճ, թե՞ հիվանդություն. Էլ Գրեկոյի, Մոնեի ու Դեգայի արվեստի գաղտնիքը Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞ Բենզալցակայանները ցածր որակի բենզինը վաճառվում են բարձրի գնով «ՍԱՍ»-ի նախընտրական ժողովի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Կարեն Կարապետյանը 54-ամյակը նշել է Մոսկվայում Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ
Հարցում

Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:

2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազեն և ռազմամթերք:

Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ:

2016 թվականի հուլիսի 17-ից իրավապահ մարմինները ՊՊԾ գնդին հարակից տարածքներում օրենքով սահմանված կարգով կազմակերպել և իրականացրել են հանցագործությունների բացահայտմանը, նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ժամանակավորապես սահմանափակել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը Երևան քաղաքի Մովսես Խորենացի և հարակից փողոցների որոշ հատվածներում:

Ստեղծված իրավիճակն ավելի սրելու համար Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:

Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթին, վերջինիս խնդրել է գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:

Նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, համարելով, որ իր ծրագիրն իրագործելի է, նույն օրը Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում Անդրիաս Ղուկասյանը և այլ անձինք հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ժամանակն է, որ մարդիկ համախմբվեն և սկսեն անհնազանդության գործողությունները՝ փակեն ճանապարհները, շրջափակեն վարչական շենքերը, իրագործեն անհնազանդության այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կգտնեն: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:

Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները, հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող վերը նշված հատուկ միջոցառումների մասին, միասնական դիտավորությամբ անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ, բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել են Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ նրանք բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ են կատարել՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Կրակոցների հետևանքով ոստիկանության մեկ ծառայող հրազենային ծանր մարմնական վնասվածք է ստացել, ոստիկանության երկու ծառայողներ վնասվածքներ են ստացել ստորին վերջույթների շրջանում, վնասվել են ոստիկանության զորքերին պատկանող գույքը, Սարի թաղի տներից մեկը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:

Ստեղծված անմիջական վտանգը, ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածք տարբեր անձանց հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով հավաքվածներին ընդառաջ են գնացել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Ոստիկանության ներկայացուցիչները բանակցությունների միջոցով զանգվածային միջոցառման մասնակիցներից պահանջել են հեռանալ այդ տարածքից, հորդորել են գնալ Ազատության հրապարակ կամ Խորենացի փողոց, բազմիցս պարզաբանել, որ այդտեղ մնալն անվտանգ չէ մարդկանց կյանքի ու առողջության համար և Սարի թաղից հեռանալու համար ժամանակ են տվել: Նշված օրինական պահանջը չի կատարվել. Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հավաքված բազմությանը, նրանց իսկ անվտանգությունից ելնելով, Սարի թաղից չեն հեռացրել: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում հավաքված բազմության մի մասն ընդհուպ մոտեցել է ոստիկանության զորքերի ծառայողներին և քարեր նետել վերջիններիս ուղղությամբ:

Հավաքված բազմությունը հետզհետե ավելի ագրեսիվ է դարձել, չի ենթարկվել տարածքն ազատելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջին, անտեսել իր իսկ անվտանգության ապահովմանն ուղղված իշխանության ներկայացուցիչների կողմից ձեռնարկվող քայլերը և ժամը 22:30-ի սահմաններում շարունակել է զանգվածային անկարգությունների կատարումը, որոնք ուղեկցվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող բռնություններով, զինված դիմադրություն ցույց տալով, նրանց գույքի ոչնչացմամբ և վնասմամբ: Այդ ընթացքում Անդրիաս Ղուկասյանը ղեկավարել է հավաքված բազմությանը, ավելին՝ հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա:

Զանգվածային անկարգության մասնակիցները, իրականացնելով կազմակերպիչների հանցավոր դիտավորությունը, տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ՀՀ ոստիկանությանը և քաղաքացիներին պատկանող գույքը:

Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում:

Նման պայմաններում Անդրիաս Ղուկասյանի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալու, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:

Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մինչադատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan