Արտակարգ դեպք Երևանում. Ոստիկանությունը պարզում է՝ ով կամ ովքեր են փորձել Երևանի կենդանաբանական այգում ուղտին և 2 կոալաներին թունավորել
Դիտել նաև
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքում նոր անդամ է ծնվել. Տեսանյութ
Երևանի կենդանաբանական այգին կտեղափոխվի նոր տարածք՝ «Երևան պարկի» մոտ
Կենդանաբանական այգու ծախսերն ավելին են եղել, քան մուտքերը
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին Կենդանաբանական այգու մուտքն անվճար է
Երևանի կենդանաբանական այգում եղնիկ է ծնվել՝ Ալիսան. Տեսանյութ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:
Կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Ղ.-ն հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում ուղտի և 2 կոալաների ազատավանդակներում անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին: