Արթուր Ջանիբեկյանը չորրորդ անգամ ճանաչվել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր» մրցանակաբաշխության հաղթող
«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է Մոսկվայում հուլիսի 6-ին կայացած «Ռուսաստանի մեդիա-մենեջեր-2017» XVII Ազգային մրցանակի դափնեկիր:
Մրցանակը Արթուր Ջանիբեկյանին շնորհվել է ««Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ ղեկավարման, ինչպես նաև ժամանցային և հումորային կոնտենտի ստեղծման ոլորտում ակնառու հաջողությունների համար»:
Մրցանակին հայազգի գործարարն արժանացել է «սուբհոլդինգի արդյունավետ կառավարման և զարգացման, ինչպես նաև ժամանցային ու հումորային բովանդակություն ստեղծելու ասպարեզում ակնառու նվաճումների համար»:
90 հավակնորդից լավագույն թոփ-մենեջերներին 4 փուլով ընտրել են հասարակական կազմակերպությունները, փորձագիտական խորհրդի անդամները (450 մարդ), ժյուրիի և մրցանակաբաշխության քաղաքական խորհրդի անդամները:
Zham.am