Ադրբեջանը Ռուսաստանից զենք-զինամթերքի նոր խմբաքանակ է ստացել, այդ թվում՝ ՏՕՍ-1Ա (լուսանկարներ, տեսանյութ)
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Շարունակվում է ռուսաստանյան արտադրության ժամանակակից ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի և այլ ռազմատեխնիկական ապահովման մատակարարումն Ադրբեջան, այդ թվում ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:
Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, այդ երկրի ՊՆ-ին հղելով, զինամթերքի հերթական մատակարարումն Ադրբեջան արվել է համաձայն երկու երկրների միջև ռազմատեպնիկական համագործակցության մասին պայմանագրի համաձայն:
Բաքվի նավահանգիստ են հասել մեծ քանակությամբ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորումներ՝ նախատեսված համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:
Zham.am