Սերժ Սարգսյանի դատախազությունում հնչեցրած ծրագրային ելույթի իրականացումն այս դահլիճում հնչեցրած հարցերի 99 % լուծումն է. Գ. Կոստանյան
«Գլխավոր դատախազի հաղորդման առնվազն կեսը իմ պաշտոնավարման ժամանակահատվածում է եղել, հետևաբար ես չէի կարող բաց թողնել այս իրադարձությունը: Ես ուզում եմ երկու ուղղության վրա կառուցել իմ խոսքը: Ես ուզում եմ հատկապես ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ հանրապետության նախագահը այս տարի Դատախազության մասնագիտական օրվա կապակցությամբ հատուկ այցելեց Դատախազություն և հատուկ շատ կարևոր ելույթ ունեցավ: Ընդ որում այդ ելույթի բովանդակությանը վստահ եմ բոլոր ծանոթացել ենք, այնտեղ կա երկու չափազանց կարևոր նշանակություն ունեցող ծրագրային հարցեր բարձրացվեցին, որոնց իրականացումն այս դահլիճում հնչեցրած հարցերի 99,9 տոկոսն է», - ասաց այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին ՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը, Գլխավոր դատախազության 2016թ-ի հաշվետվության քննարկմանը:
Մանրամասները՝ «ArmLur»-ի տեսանյութում: