Ամեն ինչ անում են, որ մարդիկ ստիպված տանեն տարվա սկզբից կամ կեսից ողջ տարվա համար 12.000 դրամ մուծեն (Լուսանկար)
Պարզվում է եթե նախկինում 5045 կարճ համարին SMS ուղարկելը հնարավորություն կտար վարորդին 500 դրամով ձեռք բերել 24 ժամվա կտրոն, այսինքն մի օր մեքենան կայանել հիմա պարզվում ա 748 դրամ են գանձելու: Այսինքն մի ամսվա համար ստացվում է, որ պետք է վճարեք 22440 դրամ, իսկ տարեկան ՝ 269.280 դրամ : Այսինքն ամեն ինչ անում են, որ մարդիկ ստիպված տանեն տարվա սկզբից կամ կեսից ողջ տարվա համար 12.000 դրամ մուծեն, որ էս գլխացավանքից ազատվեն: Ու կապ չունի, որ ձեզ համար պատշաճ կայանատեղի չեն ապահովում, կենտրոնում տեղ չկա կանգնելու, տերմիանլից ոչ բոլորն են կարողանում արագ օգտվել ու էլի հարցեր: Այսինքն մարդկանց վիզ փող ա պետք, բյուջեն դատարկ ա, փող չկա.... Գռփել, գռփել մինչև վերջ: Սիրուն չի Տարոն ջան հեչ սիրուն չի:
Թագուհի Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից