Սեյրան Օհանյանը հերքում է զինծառայողի մահվան մասին իր անունից ադրբեջանական կայքերում տարածվող տեղեկությունը
Սիրելի´ քաղաքացիներ, այսօր իմ անունը կրող ֆեյսբուքյան կեղծ էջերից մեկում՝ https://www.facebook.com/seyran.ohanyan.official/ , ապա նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հրապարակվել է մի հայտարարություն այն մասին, որ հուլիսի 6-ին, արցախա-ադրբեջանական շփման գծում ստանալով հրազենային վիրավորում, հայ զինծառայող է զոհվել:
Ինչպես արդեն հայտնել ենք, այս տեղեկությունը մեր կողմից չի հրապարակվել: Ուստի կոչ ենք անում բոլորին չտրվել հնարավոր սադրանքներին, չմոռանալ, որ տեղեկատվական տիրույթում նույնպես պատերազմ է:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, ովքեր կեղծ գրառումը տարածելուց առաջ նախ կապ էին հաստատել մեզ հետ և ստանալով իրենց հարցերի պատասխանները՝ հրապարակել մեր հերքումը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար
Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից