«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Պատերազմ Արցախում
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Արցախի Խաչմաչ գյուղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրություն. Լուսանկարներ

Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գյուղում հուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, և ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արցախցի հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, հուլիսի 14-ին, ցուցադրվելու է «Ընդհատված մանկություն» ֆիլմը, հուլիսի 15-ին՝ «Թևանիկ»-ը և 16-ին՝ «Վերջին բնակիչ»-ը:

«Տեղեկացնեմ, որ սա կանոնավոր բնույթ է կրելու, ամեն տարի հրավիրելու եմ կինոոլորտի հայ և արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր ցանկություն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում», ահա այս խորագիրը կրող մեր գաղափարը ես արդեն ներկայացրել եմ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, արտաքին գործերի նախարարին, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանին և ստացել նրանց հավանությունը։ Այս իդեան ներկայացրել եմ նաև իմ ամերիկյան գործընկերներին՝ «ARTsakh Arts and Cultural Foundation»-ի հիմնադիրներ Ադրինե Միրզայանին, ով նաև իմ «Վերջին բնակիչը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է, և Գարո Մադենլիանին։Ֆիլմերի ցուցադրության գաղափարը հավանության արժանացավ նաև նրանց կողմից։

Այս ամենը նպատակ է հետապնդում՝ ճանաչելի դարձնել մեր հայրենիքը միջազգային հանրության կողմից: Օտար կինոգործիչները, ռեժիսորներն իրենց դերասանական կազմով կգան ու կտեսնեն Արցախը, կհիանան նրա հրաշագեղ բնությամբ, կլինեն պատմամշակութային վայրերում, կշփվեն արցախցիների հետ ու կծանոթանան մարդկանց խնդիրներին, կճանաչեն Արցախն ու արցախցիներին, ի վերջո, կծանոթանան հայ ժողովրդի պատմական անցյալին ու ներկային:

Այսպիսով, հայկական կինոմատոգրաֆիան զարգացնելուց զատ, Արցախը նաև լայն ճանաչում ձեռք կբերի հատկապես արվեստի ոլորտում»,-ասել է ռեժիսորը և հավելել, որ հուլիսի 22-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում էլ ցուցադրվելու է իր «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Խոսելով «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններից, Ջ. Ավետիսյանն ասել է, որ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում։ Այն ցուցադրվեց 5 անգամ, իսկ պաշտոնական գլխավոր ցուցադրությունը տեղի ունեցավ հունիսի 25-ին։

«Այդ առիթով ինձ հետ Շանհայ էին ժամանել ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը՝ ԱՄՆ-ից: Պետք է խոստովանեմ, որ ընդգրկվել այդ կինոփառատոնում և ցուցադրել ֆիլմ՝ արդեն իսկ մեծ հաջողություն է: Փառատոնի կազմակերպիչների խմբի կողմից լսեցինք դրական անկեղծ արձագանքներ: Ֆիլմն իր սցենարով, դերասանական կազմով, ասելիքով բոլորին շատ հետաքրքրեց: Իհարկե հանդիսատեսի որոշ մասը տեղեկացված էր, սակայն ստվար զանգվածը պատկերացում անգամ չուներ ոչ Արցախի, ոչ արցախյան խնդրի մասին, և ուրախ եմ, որ ֆիլմն այդ առումով ծառայեց իր նպատակին։

Օտարների կողմից շատ հարցեր հնչեցին․ նրանց հետաքրքրեց հակամարտության հանգուցալուծումը, ժողովրդի ճակատագիրը, իսկ չինացիները հատուկ վերաբերմունք ցուցաբերեցին հայերի նկատմամբ: Ֆիլմն օգնեց ներկայացնել Արցախի ժողովրդի պատմությունը, պատմել խեղված ճակատագրի մասին»,-մանրամասնել է Ջ. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ իրենք առաջիկայում շարունակելու են ֆիլմը ներկայացնել այլ երկրների փառատոններին ևս:

Շարունակությունը` artsakhpress.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan