ԱՄՆ–ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ (տեսանյութ)
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է երեքշաբթի ԼՂ-ում հակամարտության գոտում հրադադարի խախտումների առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխա: Դա տեղի է ունեցել շփման գծի մոտ: Մենք ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին», - ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը, հավելելով, - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին՝ մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Մեր քաղաքականությունը հստակ է մնում այդ տարածաշրջանում. այս հակամարտության միակ լուծումը բանակցությունների միջոցով կարգավորումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին հավատարմությունը»:
Zham.am