«Հրազդան» ՔԿՀ պետն արդեն 3-րդ անգամ չի ներկայացել դատարան. հաջորդ անգամ նրան բերման կենթարկեն
Դիտել նաև
Կայացել է հաղորդավար Արման Մարգարյանի նշանադրությունը
Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Գեղամ Մանուկյան
Ղարաբաղից բռնի տեղահանվածին 75 հազար դրամ փոխանցելիս բանկը պահել է 50 հազար դրամ. Գեղամ Նազարյան
«Մի բան Հայաստանի ղեկին հայտնված թշնամին հաշվի չի առել»․ Գեղամ Մանուկյան
ՔՊ-ական «լափառոշության» տխուր վախճանը․ Գեղամ Մանուկյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդան քրեակատարողական հիմնարկի» պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:
Դատավորը հարգելի է համարել նրա ծանուցագրերը և հայտարարել, որ հուլիսի 17-ին պարտադիր պետք է ներկայանա՝ անկախ զբաղվածությունից, իսկ եթե չներկայանա, ապա բերման կենթարկեն:
Նշենք, որ «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանին որպես վրա են հրավիրում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմկահարույց (ՔԿՀ-ի պաշտոնատար անձը փորձել է կալանավորից կաշառք վերցնել) քրեական գործով հարցաքննությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ արդեն 3-րդ ծանուցագիրն է ուղարկվում ՔԿՀ պետին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: