Շարմազանովի բացահայտումը. տնտեսության անկումը պայմանավորված է Ապրիլյան պատերազմով և ՊՊԾ գնդի գրավմամբ
Այսօր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր երկրի թիվ մեկ ամբիոնից հակադարձելով ընդդիմախոսներին, թե գործող իշխանությունը մշտապես իր ձախողումները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում արդարացնում է արտաքին գործոններով, ասաց. «Որպեսզի մենք կարողանանք ամբողջական գնահատականա հնչեցնել 2016 թ. բյուջեի կատարողականին: Մենք պետք է իրականացնենք օբյեկտիվ վերլուծություն թե քաղաքական, թե տնտեսական տարվա, իրականացնելով թե աշխարհաքաղաքական, թե աշխարհատնտեսական վերլուծություն», - ասաց Շարմազանովը, հարցադրելով, արդյո՞ք 2016 թ. բարենպաստ, թե ոչ բարենպաստ տարի էր առհասարակ միջազգային տնտեսության համար:
«Ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ ինչ լինում է արտասահմանի վրա եք, ասում եք արտաքին միջավայրն է՝ Ռուսաստանում ռուբլիի կուրսն ընկավ, սանկցիաներ եղան, Եվրասիական միության երկրները շատ ուժեղ չեն զարգանում, բա դուք ի՞նչ եք արել: Հիմա ասեմ ինչ ենք արել: Այսքան մարտահրավերներով լի պլյուս ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը, որևէ մեկի համար գաղտնիք է, որ այդ երկու դեպքը մեր և տնտեսության, և քաղաքական համակարգին լուրջ հարված էին», - ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:
Zham.am