Ի՞նչ պարտադիր ա իմանաք` իմ տղեն ինչի չի ծառայել. տրամադրությունց ընկավ. Սեյրան Սարոյան
Դիտել նաև
Այն կուռ, անվտանգային ամուր գոտին, որ օղակում էր Արցախն ու Հայաստանը, այսօր գոյություն չունի. Սեյրան Օհանյան
«ՔՊ-ի՝ «Ապագա կա» ծրագրում, Արցախի համար ապագա չկա». Սեյրան Օհանյան
Արցախյան հակամարտությունը չի ավարտվել. Սեյրան Օհանյան
Իշխանությունն իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը. Օհանյան. Տեսանյութ
Այսօրվա հանրահավաքը պետք է այնքան հզոր լինի, որ բեկումնային դառնա. Սեյրան Օհանյան. Տեսանյութ
ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր զայրացավ, երբ լրագրողները նրանից հետաքրքրվում էին որդու` բանակում չծառայելու մասին: «Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ: Գնացեք խալխի մասին մտածեք: Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել»,- հայտարարեց Սարոյանը: Հաղորդում է «ArmLur»-ը:
Նա նշեց, որ իր տղան ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Նա հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել` նշելով, որ տրամադրությունն ընկավ:
«Չափ կա, էլի, ամեն ինչին»,- նետեց նա և հեռացավ: