Լոռու մարզպետի նոր պաշտոնից դեռ «ձեն-ձուն» չկա
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում երկար ժամանակ քննարկվեցին ու մոռացվեցին այն լուրերը, թե Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին գործադիրում նոր պաշտոն է սպասվում: Ավելին՝ ըստ նույն տեղեկությունների, նրա փոխարեն Լոռու մարզպետի պաշտոնում պետք է նշանակվեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը: Սակայն, Ա. Նալբանդյանը շարունակում է հայրենի Լոռիում մնալ, իսկ նոր պաշտոնի մասին ձեն-ձուն չկա, ինչի վերաբերյալ «Իրավունքի» հետ զրույցում ասաց.
-Նման բան չկա, ես չեմ լսել որևէ բան:
- Պարոն Նալբանդյան, իսկ ի՞նչ կասկեք համայնքների խոշորացման ծրագրի մասին, մասնավորապես՝ Ձեր մարզում ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն համայնքապետերը:
- Տարբեր կարծիքներ կան, բայց հիմնականում դրական են տրամադրված: Անձամբ իմ դիրքորոշումը՝ համայնքների խոշորացման վերաբերյալ, միշտ էլ եղել է դրական, որովհետև ինքս եղել եմ համայնքի ղեկավար և շատ լավ եմ պատկերացնում, թե փոքր համայնքում փոքր բյուջեով կարելի՞ է կառավարել, թե ոչ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: