Արաբական երկրները երկարաձգել են Քաթարին ներկայացված վերջնաժամկետի գործողությունը (տեսանյութ)
Քաթարին տրված վերջնաժամկետը երկարաձգվել է. Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Սաուդյան ևս 48 ժամ են տվել իրենց պահանջներին պատասխանելու համար: Քաթարն է խնդրել Դոհային լրացուցիչ ժամանակ հատկացնել. այդ երկիրը միջնորդի դերում է հանդես գալիս Քաթարի և մյուս արաբական երկրների միջև:
Արաբական երկրները Քաթարի հետ խզել են իրենց դիվանագիտական հարաբերությունները, որից հետո մի շարք պահանջներ են առաջ քաշել: Հաղորդում է «Россия 24» հեռուստաընկերությունը: Այդ թվում թուրքական բազայի լիկվիդացիան է երկրի տարածքից և Անկարայի ու Թեհրանի հետ համագործակցության խզումը, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փակումը: Դոհայում խոստացել էին, որ պատասխան կտան արդեն այսօր՝ հուլիսի 3-ին:
Հուլիսի 5-ին Կահիրեում արաբական պետությունների արտգործնախարարները կհավաքվեն բանակցություններ անցկացնելու համար:
Zham.am