Ռուսաստանով զբաղվող լուրջ մասնագետների կարիք ունենք
Ընկերներիցս մեկը ժամանակին լրջորեն զբաղվում էր Ռուսաստանով: Փորձում էր հասկանալ որոշումների կայացման համակարգն ու կայացնողներին, լոկալ էլիտաները, գիտեր բոլոր նահանգապետերին ու նրանց մրցակիցներին: Ցավոք հիմա այլ բանով է զբաղված: Ռուսաստանով զբաղվող լուրջ մասնագետների կարիք ունենք: Մեզ մոտ կամ լուրջ ռուսամոլներ են կամ լուրջ ռուսատյացներ: Սա նշանակում է, որ երկու խումբն էլ Ռուսաստանին ընդունում են որպես հարազատի` սիրում են, ատում, վիրավորվում, հպարտանում: Ու մեր սոցիալական ցանցերում տիրաժավորվում են Ռուսաստանի մասին ամենահիմար ինֆոները` ռուսամետ թե հակառուսական: Հասարակությունն էլ դադարում է հասկանալուց, սկսում է գոռալ, ճչալ, հուզվել: Հայաստանում վարվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ նորմալ աշխատող որոշում կայացնողներ էլ չունենք, նրանց մոտ էլ նստած է կարծրատիպերը, վախերը, սահմանափակ պատկերացումները: Ընդ որում, Ռուսաստանը մեզ համար մատչելի երկիր է, շատ հեռու չէ, ռուսերենը լավ ավանդույթներ ունի: Որտեղ ե՞ն այն մասնագետները, որոնք հետևում են Ռուսաստանին, մշտական կապի մեջ են ռուսական վերլուծական շրջանակների հետ, ակտիվ հարաբերվում են տարբեր քաղաքական շրջանակների, լոկալ էլիտաների, համալսարանականների, բիզնեսի հետ:
Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից