Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան
11
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք

Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ

«Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ գրող, իրավաբան Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է ԱՄՆ Մեն նահանգի Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է պատրաստել Portland Press Herald-ը՝ մեր հայրենակցին ներկայացնելով որպես պատմություն կերտող, այս պաշտոնում առաջին կին և ներգաղթյալ ղեկավարը: Քաղաքային խորհուրդն Աննա Աստվածատրյանին ընտրել է փակ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նորընտիր ղեկավարն այս ընտրությունը բացատրել է նրանով, որ երկրում ներգաղթյալների աճին զուգահեռ առաջանում է նրանց կողմից ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը: «Ես անհամբերությամբ սպասում եմ այդ քննարկումներն աջակցելու իմ դերակատարմանը: Իմ հիմնական նպատակներից է սերտորեն համագործակցել դպրոցների հետ բյուջեի հարցերով, որպեսզի, երբ այն տեսնենք, անակնկալի չգանք»,-ասել է Աննա Աստվածատրյանը:

 

Օրաթերթը ներկայացրել է Թերքոթի կենսագրության որոշ դրվագներ, մասնավորապես այն, որ նա ծնվել է Ադրբեջանում, սակայն նրա ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն, երբ Աննան դեռ երեխա էր, հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով: Ընտանիքը երեք տարի ապրել է Հայաստանում, որից հետո տեղափոխվել են ԱՄՆ: Այստեղ Աննա Աստվածատրյանը ստացել է իրավաբանի կրթություն, այնուհետև որպես քարտուղար աշխատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում: 2012-ին հրատարակել է Բաքվի ջարդերի իր օրագիրը՝ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով:

Մենում նրա քաղաքական կարիերան սկսվել է 2013 թվականից, երբ հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Մի քանի տարի հետո արդեն դարձել է Մենի քաղաքային խորհրդի անդամ:

Աննա Թերքոթ-Աստվածատրյան հայտնի է Արցախի միջազգային ճանաչման գործում իր մեծ դերակատարմամբ: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ նախաձեռնել է «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ եւ դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը պատերազմից հետո Արցախում հաստատված ընտանիքների կարիքների գնահատման նպատակով՝ նպաստելու հետագայում թիրախավորված քաղաքականության մշակմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan