Պատգամավոր Արթուր Գևորգյանը պաշտոնը ստանձնելու պահին 430 միլիոն դրամ է ունեցել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանը անցած 5 տարիների ընթացքում կարողացել է ավելացնել իրեն պատկանող անշարժ գույքի թիվը և թարմացնել ավտոմեքենաները: Այդ մասին տեղեկանում ենք՝ համեմատելով Գևորգյանի 2012 և 2017թթ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը:
Մասնավորապես, սրանից 5 տարի առաջ Գևորգյանը հայտարարագրել էր առանձնատուն, ավտոտնակ, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, շարժականից էլ՝ BMW X5 4.8 I և GAZ 24 մակնիշի ավտոմեքենաներ: Արդեն այս տարի Գևորգյանը նշել էր, որ իր սեփականությունն են համարվում առանձնատուն, հողամաս և հողին ամրակայված 4 անշարժ գույք: Ավտոմեքենաններն էլ MERCEDES–BENZ G 63 AMG և JEEP WRANGLER 4.0 մակնիշի են:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 26 միլիոն դրամ, 680 հազար ԱՄՆ դոլար և 157 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 974 հազար դրամ և ստացվել են աշխատավարձից», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: