Հայկական Volterman գերհզոր դրամապամանակը մի քանի ժամում ավելի քան 20 հազար դոլար է հավաքել «քրաուդֆանդինգի» միջոցով (Տեսանյութ)
Հայկական ստարտափը՝ «Volterman» դրամապանակը, տպավորիչ արդյունք է ցույց տվել դրամահավաքի (crowddunding) համար նախատեսված indiegogo.com հարթակում։
«Volterman»-ը սովորական դրամապանակ չէ։ Այն ունի տպավորիչ հնարավորություններ՝ հեռախոսը գտնելու մեխանիզմ, հեռախոսի մարտկոցի լիցքավորման համակարգ, GPS, որը թույլ է տալիս տեսնել՝ որտեղ է գտնվում դրամապանակը, ներկառուցված տեսախցիկ` գողացողի դեմքը նկարելու ու տիրոջն ուղարկելու համար, WIFI ինտերնետ տարածելու հնարավորություն և «Bluetooth alarm», այսինքն՝ եթե հեռախոսն ու դրամապանակն իրարից հեռանում են, ապա տերը ազդանշան է ստանում։ Սա գործնականում բացառում է հեռախոսը կամ դրամապանակը որևէ տեղ մոռանալու հավանականությունը։
«Volterman»-ի դրամահավաքը indiegogo.com հարթակում մեկնարկել է երեկ երեկոյան, և այս պահի դրությամբ՝ 10 ժամվա ընթացքում, արդեն հավաքվել է 20.5 հազար դոլար։ Նվիրատվություններ կատարել են 220 հոգի, որոնց թվում շատ են օտարազգիները։
Zham.am