Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
14
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ)

Գրեթե երեք տարվա իմ դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում մոտեցավ իր ավարտին. Դեսպանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Գրեթե երեք տարվա իմ դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում մոտեցավ իր ավարտին։

Վերջին օրերին հրաժեշտ տվեցի Իսպանիայի արտաքին գործերի նախարարության, այլ գերատեսչությունների, խորհրդարանի իմ գործընկերներին:

Հակիրճ ամփոփելով անցած տարիների հայ-իսպանական հարաբերությունները` կցանկանայի ընդգծել դրանց բավականին դինամիկ զարգացումը թե' երկկողմ միջկառավարական, թե միջխորհրդարանական դիվանագիտության մակարդակներում:

Այս 3 տարիների ընթացքում կարևոր քաղաքական իրադարձություններից կցանկանայի առանձնացնել Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունները, իսպանացի խորհրդարանականների այցը Հայաստան և Արցախ, Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսում ընդունված հայամետ բանաձևերը, տարբեր քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչումը և այլն։

Ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 26-30-ին, կայացավ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Մադրիդ, որտեղ մեր օրենսդիրները մասնակցեցին Միջխորհրդարանական Միության 143-րդ վեհաժողովի աշխատանքներին։

Գրեթե նույն օրերին՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը, Հայաստանի պատվիրակությունը Մադրիդում մասնակցեց ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 24-րդ նստաշրջանին։ 

Քաղաքական, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, տնտեսական հարաբերությունների ընդլայնումը, Իսպանիայի տարբեր ինքնավար համայնքների և քաղաքների ու հայաստանյան մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումը իմ պաշտոնավարության ընթացքում ՀՀ դեսպանության գործունեության առաջնահերթություններից են եղել:

Դեսպանության ուշադրության կենտրոնում մշտապես եղել է նաև մշակութային կապերի ակտիվացումը: Նման միջոցառումներից հիշատակման են արժանի Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական համերգները։ Ցավոք, մի շարք մշակութային նախաձեռնություններն էլ չեղարկվել են համավարակի հետևանքով ի հայտ եկած սահմանափակումների պատճառով, սակայն հուսով եմ, որ հետագայում դրանք կյանքի կկոչվեն։

Կրթության ոլորտում էական ձեռքբերումներից է Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև ERASMUS+ ծրագրի շրջանակներում համագործակցության ամրապնդումը։ 

Իհարկե, COVID-19 համավարակը մեծապես խանգարեց ՀՀ դեսպանության և համայնքային կառույցների համատեղ գործունեությանը, սակայն մենք ապացուցեցինք, որ անգամ նման ծայրահեղ իրավիճակներում կարող ենք հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը։ Դրա վառ օրինակներն են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մեր համատեղ միջոցառումները և, իհարկե, Արցախի դեմ սանձազերծված 44- օրյա պատերազմի ընթացքում մեր քույրերին ու եղբայրներին Իսպանիայի տարբեր քաղաքներից հումանիտար օգնության կազմակերպումը։

Սիրելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Իսպանիայի բոլոր համայնքային կառույցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են բերել ՀՀ դեսպանության աշխատանքներին։ Այդ հաջողությունները ծառայել են ընդհանուր նպատակի՝ հայ-իսպանական հարաբերությունների առավել խորացմանն ու Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա ամրապնդմանը։

Նորանշանակ դեսպան Սոս Ավետիսյանին մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություններ իր առաքելության ընթացքում։ Ակնկալում եմ, որ իր դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպան Ավետիսյանը կկարողանա ապավինել ձեր լիակատար աջակցությանը։

Մնաք բարով և մինչ նոր հանդիպումներ,

Վլադիմիր Կարմիրշալյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan