Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
27
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար

Մաշկային հիվանդությունները դարձել են 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը: Քիչ երջանիկներ կան այսօր, ովքեր ինչ-որ տարիքում խնդիր չեն ունեցել մաշկային ալերգիաների կամ ակնեի հետ: Կան նաև ավելի լուրջ մաշկային խնդիրներ: Դրանց մեջ ամենաբարդերից մեկի՝ փսորիազի ծագման պատճառների, արտահայտման ձևերի և բուժման մեթոդների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է “Արտեմիսիա” բնաբուժության կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ, շուրջ 50 տեսակի բուսական բաղադրության դեղերի հեղինակ Բելլա Աբրահամյանի հետ:

-Տիկին Աբրահամյան, կա՞ն փսորիազի առաջացման որոշակի պատճառներ:


- Փսորիազն այսօր շատ հաճախ հանդիպող խնդիր է, բայց գիտությանը դեռ չի հաջողվել դրա առաջացման կոնկրետ պատճառներ պարզել: Ինչպես հայտնի է, մեր մաշկը պարբերաբար փոխվում է. հին, մեռած շերտը դուրս է գալիս և ձևավորվում է նորը: Եթե ինչ-ինչ պատճառներով, մաշկափոխության բնական ցիկլը խանգարվում է, և գերակշռող է դառնում եղջրացման փուլը: Մաշկը չորանում է և թեփոտվում: Ցավոք սրտի, հիվանդությունը խրոնիկ է, լիովին բուժել դեռ չեն կարողացել աշխարհի ոչ մի կլինիկայում:

Փսորիազով հիվանդանալու ռիսկ է, հիմնականում, ժառանգական նախատրամադրվածությունը, ընդ որում՝ չկա այնպիսի գենետիկ հետազոտություն, որով հնարավոր է պարզել՝ մարդն ունի՞ փսորիազին հակվածություն, թե՞ ոչ: Այնուհետև՝ նյարդային սթրեսները, որոնք, ի դեպ, ոչ թե պատճառ են, այլ խթանման մեխանիզմ: Փսորիազը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, ընդ որում՝ որքան մարդը երիտասարդ է, այնքան հիվանդությունն ավելի ինտենսիվ է արտահայտվում:

-Որո՞նք են առաջին ախտանիշները:

- Հիմնականում սկսվում է գլխամաշկից: Առաջին ախտանիշն է՝ գլխամաշկի որակի փոփոխություն, որը սկզբում կարող է ընկալվել որպես սեբորեա: Այնուհետև՝ մաշկի չորություն ականջների շրջանում, արմունկներին, ծնկներին և մեջքին: Սկզբում այդ հատվածներում ի հայտ է գալիս չորություն և թեփոտվածություն, այնուհետև առաջանում են կարմիր բծեր: Այդ բոլոր ախտանիշները պոլիմորֆ են, այսինքն՝ տիպիկ չեն կոնկրետ փսորիազի համար, այդ պատճառով բավական դժվար է այն ախտորոշել: Բայց ցանկացած նմանատիպ երևույթ նկատելու դեպքում պետք է անմիջապես դիմել մաշկաբանի, քանի որ չմիջամտելու դեպքում խնդիրը միայն խորանում է: Ավելի ուշ շրջանում արդեն առաջանում է եղջրային վերքեր: Այնուհետև պրոցեսի մեջ ընդգրկվում են եղունգները: Որոշ խորացած դեպքերում այնպիսի պատյան է առաջանում, որն առանց վիրահատական միջամտության հեռացնել հնարավոր չէ:

-Նշեցիք, որ հիվանդությունը խրոնիկ է: Ի՞նչ է հնարավոր անել՝ այն գոնե թեթևացնելու համար:

-Խրոնիկ հիվանդությունների դեպքում գոհացուցիչ բուժում համարվում է երկարատև ռեմիսիան՝ հիվանդության չկրկնվելը: Մենք “Արտեմիսիայում” գտնում ենք, որ լավ արդյունքի հասնելու համար միայն տեղային քսուկներով բուժումը շատ քիչ է: Ուստի, երբ խնդիրը ախտորոշված է, բուժումը սկսում ենք օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Սկզբում տալիս ենք բուսական ծագման մաքրող-հակամակաբուծային փոշի, այնուհետև կատարվում է հիդրոկոլոնոթերապիա՝ աղիների լվացում: Եթե կա նաև ճիճվակրություն, ապա այդ դեպքում պացիենտը նաև բուսական հիմքով հակաճիճվային բուժում է անցնում: Մեր փորձը ցույց է տալիս, որ մաքրումը շատ կարևոր է: Դրանից հետո արդեն սկսվում է տեղային բուժումը:

Մեր հաջորդ առավելությունն այն է, որ ոչ միայն նշանակում ենք քսուկներ, այլև կազմակերպում ենք վաննաներ՝ հատուկ դեղաբույսերով, ծովային աղով, ցորենի թեփով և այլն: Որոշ դեպքերում, ավելի ինտենսիվ ազդեցության համար, պացիենտը որոշ պրոցեդուրաներ անցնում է մեզ մոտ, իսկ վաննաներն ընդունում է տանը: Տեղային օգտագործում ենք նաև խիստ հնեցված թեյի սունկ, որը հրաշալի հակաբակտերիալ, փափկեցնող և լիովին անվտանգ միջոց է:

Ինչպես նշվեց՝ փսորիազի բուժման հարցում կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի հանգստությունը: Այդ նպատակով կիրառվում են բացառապես բուսական ծագման հանգստացնող թուրմեր:

Մեր կենտրոնի նորույթներից է ֆիտոթերմոթերապիան, որն իրենից ներկայացնում է հատուկ փայտից խցիկում կազմակերպվող դեղաբույսերի գոլորշիներով շոգեբաղնիք: Այս պրոցեդուրան բավական տարածված և կիրառվող է ԱՄՆ-ում: Այն բացում է մաշկի ծակոտիները, հանում է տոքսինները, հարթեցնում ու փափկեցնում է մաշկը: Կոմպլեքս բուժումներում կիրառում ենք նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:

-Իսկ ե՞րբ է երևում Ձեր իրականացրած բուժման առաջին արդյունքները

-Այսպիսի կոմպլեքս մոտեցման դրական արդյունքը երևում է բուժումը սկսելուց մոտ 1-2 շաբաթ հետո: Այնուհետև մեր գլխավոր առաջադրանքն է դառնում օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը, ինչն էլ երկարատև ռեմիսսիայի գրավականն է: Այդ նպատակով օգտագործում ենք վիտամիններ և միներալներ՝ կալցիում, մագնեզիում, ցինկ: Դրանց ներքին ընդունումը, զուգակցված մեր արտաքին պրոցեդուրաների հետ, հիանալի արդյունք է տալիս: Նույն նպատակի համար օգտագործում ենք ադապտոգեն հատկություններով օժտված բույսեր՝ թուրմերի տեսքով:

Բուսական դեղամիջոցները պատրաստվում են մեզ մոտ, դրանք չեն պարունակում ոչ մի քիմիական բաղադրիչ: Բույսերը ստանում ենք Հայկական բնաշխարհից, ինչպես նաև Ալթայից և Չինաստանից: Կիրառում ենք նաև այնպիսի բնանյութեր, ինչպիսիք են մումիոն և “քարի յուղը”, որոնք ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող բուժական և կոսմետիկ միջոցներ են: Ի դեպ, փսորիազի ռեմիսիայի ապահովումից հետո մենք նաև մեր պացիենտներին տալիս ենք երկարատև տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հատուկ լասիոն, որը պացիենտը կարող է օգտագործել, եթե նորից մաշկի վրա փսորիազի որևէ ախտանշան ի հայտ գա:

“Արտեմիսիայում” խորհրդատվությունն անվճար է բոլորի համար: Դեղաբույսերն ունեն ավելի շատ ցուցումներ, քան սովորական դեղերը, և շատ քիչ հակացուցումներ, բայց անգամ դեղաբույսերով ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի: Դրանք պետք է նշանակի պրոֆեսիոնալ մասնագետը՝ հաշվի առնելով պացիենտի մոտ առկա հիվանդության ախտանշաններն ու բարդության աստիճանը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan