Մշակվում են ՀՀ Տավուշի մարզի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները
Օրերս ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ, Գետահովիտ և Ենոքավան համայնքների ներկայացուցիչների և ԱՌՆ մարզային թիմի անդամների համար ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրեց մեկօրյա սեմինար-քննարկում՝ «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի» փորձնական կիրառումը թեմայով։
Այն իրականացվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում։
Այդ համայնքներում՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ղեկավարությամբ, իրականացվում է ԱՌՆ և ԱԻ պլանների մշակում և փորձարկում, որոնց ակտիվ ներգրավվածություն ունի նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը։ Համայնքի ԱՌՆ և ԱԻ գործելու պլանները հնարավորություն կտան բացահայտել և նվազեցնել համայնքներին սպառնացող վտանգները, բարձրացնել համայնքի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածությունը, ինչպես նաև՝ կնպաստեն բնակչության ճիշտ գործողությունների կատարելագործմանն ու աղետակայուն համայնքի կառուցմանը: