Վենեսուելայում հարձակման է ենթարկվել ՆԳՆ շենքն ու Գերագույն դատարանը ուղղաթիռից (տեսանյութ)
Վենեսուելայում երեկ երեկոյան «թեժ» էր: Մի խումբ ուժայիններ ոստիկանական ուղղաթիռ էին առևանգել, կրակել և նռնակներ նետել ՆԳՆ շենքի ու Գերագույն դատարանի վրա, ինչպես նաև հայտարարել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ պայքարի մասին, այնուհետև թաքնվել անհայտ ուղղությամբ: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել և հետաքննություն սկսել:
«Մենք պահանջում ենք, նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոս, քո անհապաղ հրաժարականը քո նախարարների հետ միասին և համընդհանուր ընտրությունների անհապաղ նշանակում», - հայտարարեց ոստիկանական օդաչու Օսկար Պերեզը, ով իրեն ապստամբ է հռչակել Մադուրոյի դեմ:
«Այս պայքարը զինված ուժերի մի մասի դեմ չէ, այլ անպատժելիության, հարկադրված այս կառավարության կողմից, բռնապետության դեմ, երիտասարդների մահվան դեմ, որոնք պայքարում են իրենց օրինական իրավունքների համար: Սովի դեմ, առողջապահության բացակայության դեմ և ֆանատիզմի դեմ: Սա պայքար է կյանքի համար, հույսի համար, որը մենք կառուցում ենք», - ասվում է ուղերձում:
Պերեսը նաև հայտարարել է, որ իրենց խմբավորումը որևէ կուսակցական պատկանելիություն չունի:
Zham.am