Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Եզակի պատմություններ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին (տեսանյութ)

Քարնեգի հաստատության եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից Վաշինգտոնում եզակի համաժողով էր կազմակերպվել, որին ներկա էին մարդիկ, ովքեր վերջին տասնամյակներում կերտել են հայ-ամերիկյան հարաբերությունները: Հաղորդում է «Ամերիկյայի ձայն»-ը:

Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն՝ պատմություն, որն առնվազն մի քանի անգամ ավելի է քան Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների քարորդ դարի պատմությունը, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, խոսելով Վաշինգտոնում՝ Քարնեգի հաստատությունում կազմակերպված «ԱՄՆ-Հայաստան՝ 25 տարի միասին» համաժողովին: Դեսպանի խոսքով, հայերի համար Միացյալ Նահանգների կերպարը կերտվել է Վիլսոնյան Ամերիկայի հիշատակի հիման վրա.

«Ամերիկան միշտ մեր կողքին է՝ հենց այդպես ենք մենք տեսնում Միացյալ Նահանգները, հենց այդպիսին է տեսնում Ամերիկայի դերը Հայաստանի հետ հարաբերություններում հայ Սփյուռքը»:

Ի պատասխան, Միացյալ Նահանգները հպարտ է ունենալ Հայաստանի նման գործընկեր եւ պատրաստ է մնալ Հայաստանի կողքին, նշում է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը.

«Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարության ուղին, մենք հարգում ենք սեփական ապագան ընտրելու Հայաստանի իրավունքը եւ աջակցում ենք Եվրամիության հետ կապերի ամրապնդման ջանքերը»:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցնում է՝ վերջին տասնամյակում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է եզակի իրավիճակ, երբ ընդդիմությունն ու հասարակությունը հիմնականում ճանաչել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այժմ կարեւոր է օգտագործել ստեղծված հնարավորությունը ժողովրդավարության զարգացման եւ կոռուպցիայի դեմ լուրջ պայքարի համար: Հենց այդ քայլերը հնարավոր կդարձնեն հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել եւ ամերիկյան օգնության տրամադրման փոխարեն Հայաստան բերել ամերիկյան ներդրումներ, հետեւաբար՝ հարյուրավոր աշխատատեղեր.

«ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն աճել են՝ վերջին երկու տարիներին հասնելով կես միլիարդ դոլարի»:

Քարնեգիում կազմակերպված միջոցառումը եզակի էր իր բնույթով. Այստեղ էին հավաքվել նախկին եւ ներկա ԱՄՆ-ի եւ Հայաստանի դեսպաններ: Դիվանագետներ, որոնք հասցրել են հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա բարձր մակարդակի:

1995-98 թվականներին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսենը հիշում է, որ այն տարիներին տնտեսական համագործակցությունը սահմանափակվում էր ծանր վիճակում գտնվող Հայաստանին ամերիկյան օգնության տրամադրմամբ.

«Այսօր, նայելով զարգացող Երեւանին, երիտասարդ սերնդի համար բարդ է պատկերացնել, որ 1990-ականներին Հայաստանի տնտեսությունը բացարձակ անկման մեջ էր, ծանրագույն հումանիտար ճգնաժամ էր, որի վերջը չէր երեւում»:

2000-ականների սկզբին ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Ջոն Օրդուեյը պատմեց, թե ինչպես է ծնվել առասպելը, թե Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունն աշխարհում խոշորագույն է. ասուլիսի ընթացքում դեսպանն ասել էր, որ դա ԱՄՆ-ի կողմից գնված խոշորագույն հողատարածքն է.

«Ցավոք, երիտասարդ մի լրագրող, որն աշխատում էր լրատվական գործակալությունում, խոշորագույն հողատարածքի փոխարեն որոշեց հաղորդել աշխարհում ԱՄՆ-ի խոշորագույն դեսպանատան մասին»:

Իսկ Ջոն Էվանսը պատմեց, թե ինչպես էր Հայաստան ժամանելուց հետո զրուցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Դրյուկովի հետ.

«Մենք համաձայնեցինք, որ ռուսական եւ ամերիկյան շահերը Հայաստանում միմյանց չեն հակասում եւ որ մենք երկուսս էլ Հայաստանում ցանկանում ենք տեսնել անվտանգություն եւ բարգավաճում երկրի եւ ժողովրդի համար եւ ժողովրդավարական հաստատությունների զարգացում»:

Ի դեպ, ամերիկյան նախկին երեք դեսպաններ էլ հայտնեցին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը նրանց որեւէ կերպ չի խանգարել խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

«Հայաստանը ստիպված է մանեւրել, միանշանակ, Եվրասիական տնտեսական միությանը միանալը հեշտ որոշում չէր, սակայն, հնարավոր է ստեղծված պայմաններում դա միակ որոշումն էր եւ որպես ամերիկացիներ մենք պետք է հասկանանք դա եւ հարգենք Հայաստանի՝ նման որոշումներ կայացնելու իրավունքը», - նշել է Ջոն Օրդուեյը:

Ընդհանրապես, անվտանգության հարցերում սերտ համագործակցություն ծավալելով Ռուսաստանի հետ, Հայաստանը միեւնույն ժամանակ բաց է ԱՄՆ-ի հետ գործընկերության հետագա խորացման համար, նշում է դեսպան Հովհաննիսյանը.

«Հաշվի առնելով անհամաչափությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, մեր երկխոսության եւ նախագծերի բովանդակությունն իրոք տպավորիչ է՝ կրթություն, գյուղատնտեսություն, անվտանգություն, խաղաղապահ գործունեություն, ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, էներգետիկ ոլորտ»:

«Ամերիկյայի ձայն»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan