1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
«Փաշինյանն արևմտամետ գործիչ չէ». Պետդումայի փոխխոսնակ «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հանրահավաքը.տեսանյութ ԲՀԿ-ն հաղթեց Ծառուկյանի հարազատ Կոտայքում, պարտվեց՝ Փաշինյանի հարազատ Տավուշում Կարո՞ղ է արդյոք Էդմոն Մարուքյանի թիմը դառնալ ընդդիմություն (Տեսանյութ) Էրդողանի աշխատակազմը պատասխանում է Փաշինյանին Արա Բաբլոյանի հայտարարությունը՝ ընտրությունների առթիվ Փաշինյանի թիմում պաշտոնների համար գզվրտոցն արդեն սկսվել է (Տեսանյութ) ՈւԱԶ, անասնապահական ֆերմա, 7 մլն դրամ, հողակտոր, տներ. Սասուն Միքայելյանի պատկառելի ունեցվածքը (Տեսանյութ) Ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ խաղաղության գործոն են Կովկասում. Դմիտրի Կիսելյով (Տեսանյութ) ԱՄՆ-ը շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ
ԼՐԱՀՈՍ
Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը. Հրանուշ Խառատյան Նոր խորհրդարանի առաջին նիստը կվարի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը. ով է նա Միջնորդել են Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակել Գյումրեցի կնոջը սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ակցիան ավարտվեց Թուրքիան արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Լևոն Արոնյանը հավակնում է Grand Chess Tour–ի գլխավոր մրցանակին Մեկը կարա՞ ինձ բացատրի, ինչու է նոր ԱԺ-ում 27-ով ավելի շատ պատգամավոր լինելու Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ է. Պրահայի ոստիկանության խոսնակ Ֆելիքս Ցոլակյանը հերքում է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը Ամփոփվել են «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները Հայտնի են ԱԺ նախագահի և փոխնախագահների անունները Մանկատուն ավարտած անօթևան սաների համար կենտրոն կկառուցվի «Փաշինյանն արևմտամետ գործիչ չէ». Պետդումայի փոխխոսնակ «Դա այդքան էլ ճիշտ քայլ չի լինի...». Աշոտ Ասատրյան «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հանրահավաքը.տեսանյութ Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին Այց ընտրություններից հետո. Արմեն Սարգսյանը կմեկնի Վրաստան Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն ԱԻՆ-ը զգուշացնում է. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով ԱԺ նախագահի՝ պառլամենտն արժեզրկող տարբերակը՝ Ալեն Սիմոնյան. Կարպիս Փաշոյան Արթուր Վանեցյանը փոխվարչապետ չի նշանակվելու. մամուլի խոսնակ Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին ամբողջությամբ մեքենա է այրվել Դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու հարցը ԲՀԿ-ն հաղթեց Ծառուկյանի հարազատ Կոտայքում, պարտվեց՝ Փաշինյանի հարազատ Տավուշում Կարո՞ղ է արդյոք Էդմոն Մարուքյանի թիմը դառնալ ընդդիմություն (Տեսանյութ) Էրդողանի աշխատակազմը պատասխանում է Փաշինյանին Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են հրավիրել դատարան. Այստեղ է նաեւ նրա կինը Լևոն Շիրինյանը Գագիկ Ծառուկյանի չուզո՞ղն է Բունտ ՀՅԴ - ում, ՀՀԿ-ի անքուն գիշերները և Վանեցյանի նոր պաշտոնը. մամուլն այսօր (Տեսանյութ) Արա Բաբլոյանի հայտարարությունը՝ ընտրությունների առթիվ Ինչու՞ է Աննա Հակոբյանը կոչ արել այցելել Voskevaz Wine Time ռեստորան Փաշինյանի թիմում պաշտոնների համար գզվրտոցն արդեն սկսվել է (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանը մեկնել է Ֆրանսիա՝ վերջին գործուղման «Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը» ՀՖՖ-ն ընտրում է տարվա լավագույն ֆոտբոլիստին և լավագույն մարզիչին Արցախն անկախ պետություն է. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառույցն արձագանքել է Associated Press-ի և Daily Star-ի անթույլատրելի մեջբերմանը ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները ՈւԱԶ, անասնապահական ֆերմա, 7 մլն դրամ, հողակտոր, տներ. Սասուն Միքայելյանի պատկառելի ունեցվածքը (Տեսանյութ) Ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության Հայտնի են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացնում է Ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ խաղաղության գործոն են Կովկասում. Դմիտրի Կիսելյով (Տեսանյութ) Փաշինյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցի հարցերին (տեսանյութ) Ռեյտինգային պատգամավորների քանակը՝ ըստ կուսակցությունների և տարածքների Որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից Մակրոնն արտակարգ դրություն է հայտարարել Հիմա սպասում եք, թե ձեր ընկերներից ով է նախարար կամ մարզպետ դառնալու, բայց մեկ ապաքաղաքական լուր Փոխզիջում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել մինչև 2020 թվականի մայիս Խոշոր հրդեհ Ստեփանավանում. զոհերի թվում 12-ամյա երեխա է ԱՄՆ-ը շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ «Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է. այն կարող է սպառնալ խմբակցությանը. «Չենք լռելու» Իշխանություններին թույլ չեն տա վայելել մենիշխանական բուրգը․ Աշոտյանը ՀՀԿ-ին տեսնում է քաղաքական Օլիմպոսում (Տեսանյութ) Արարատի մարզում ավարտվեց Աբրահամյանների էպոխան. Մարզը նոր «բդեշխ» ունի Ինչպես են արտասահմանյան լրատվամիջոցները վերլուծում հայաստանյան ընտրությունների արդյունքները (Տեսանյութ) Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա. կբողոքարկե՞ն արդյունքները. Կարծիքները կիսվել են Երեք հինգերորդի հարցը լուծված է ՀՅԴ-ում բունտ է հասունանում Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը Եվրամիության հայտարարությունը՝ Հայաստանյան ընտրությունների վերաբերյալ Պաշտոնների փոխատեղումներ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ ՕԵԿ-ը շնորհավորում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն` ըստ հավաքած ձայների «Եթե քո տեսակ մարդը հիմնվում է էժանագին ստերի վրա, երևի թե իմաստ չունի շարունակել խոսակցությունը». Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Սերժ Թանկյանի մեկնաբանությանը «Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին». Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները «Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն Նիկոլն ա. լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա». Վազգեն Սաղաթելյան Էվոլյուցիա՞ Դրամատիկ ժամանակաշրջան է սպասվում Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին. Արփինե Հովհաննիսյան Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Oլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան. «Սասնա Ծռեր» «Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ». «Մենք» դաշինք Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Լուսավոր Հայաստան»-ի ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայները Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով
Հարցում

Եզակի պատմություններ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին (տեսանյութ)

Քարնեգի հաստատության եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից Վաշինգտոնում եզակի համաժողով էր կազմակերպվել, որին ներկա էին մարդիկ, ովքեր վերջին տասնամյակներում կերտել են հայ-ամերիկյան հարաբերությունները: Հաղորդում է «Ամերիկյայի ձայն»-ը:

Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն՝ պատմություն, որն առնվազն մի քանի անգամ ավելի է քան Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների քարորդ դարի պատմությունը, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, խոսելով Վաշինգտոնում՝ Քարնեգի հաստատությունում կազմակերպված «ԱՄՆ-Հայաստան՝ 25 տարի միասին» համաժողովին: Դեսպանի խոսքով, հայերի համար Միացյալ Նահանգների կերպարը կերտվել է Վիլսոնյան Ամերիկայի հիշատակի հիման վրա.

«Ամերիկան միշտ մեր կողքին է՝ հենց այդպես ենք մենք տեսնում Միացյալ Նահանգները, հենց այդպիսին է տեսնում Ամերիկայի դերը Հայաստանի հետ հարաբերություններում հայ Սփյուռքը»:

Ի պատասխան, Միացյալ Նահանգները հպարտ է ունենալ Հայաստանի նման գործընկեր եւ պատրաստ է մնալ Հայաստանի կողքին, նշում է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը.

«Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարության ուղին, մենք հարգում ենք սեփական ապագան ընտրելու Հայաստանի իրավունքը եւ աջակցում ենք Եվրամիության հետ կապերի ամրապնդման ջանքերը»:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցնում է՝ վերջին տասնամյակում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է եզակի իրավիճակ, երբ ընդդիմությունն ու հասարակությունը հիմնականում ճանաչել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այժմ կարեւոր է օգտագործել ստեղծված հնարավորությունը ժողովրդավարության զարգացման եւ կոռուպցիայի դեմ լուրջ պայքարի համար: Հենց այդ քայլերը հնարավոր կդարձնեն հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել եւ ամերիկյան օգնության տրամադրման փոխարեն Հայաստան բերել ամերիկյան ներդրումներ, հետեւաբար՝ հարյուրավոր աշխատատեղեր.

«ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն աճել են՝ վերջին երկու տարիներին հասնելով կես միլիարդ դոլարի»:

Քարնեգիում կազմակերպված միջոցառումը եզակի էր իր բնույթով. Այստեղ էին հավաքվել նախկին եւ ներկա ԱՄՆ-ի եւ Հայաստանի դեսպաններ: Դիվանագետներ, որոնք հասցրել են հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա բարձր մակարդակի:

1995-98 թվականներին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսենը հիշում է, որ այն տարիներին տնտեսական համագործակցությունը սահմանափակվում էր ծանր վիճակում գտնվող Հայաստանին ամերիկյան օգնության տրամադրմամբ.

«Այսօր, նայելով զարգացող Երեւանին, երիտասարդ սերնդի համար բարդ է պատկերացնել, որ 1990-ականներին Հայաստանի տնտեսությունը բացարձակ անկման մեջ էր, ծանրագույն հումանիտար ճգնաժամ էր, որի վերջը չէր երեւում»:

2000-ականների սկզբին ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Ջոն Օրդուեյը պատմեց, թե ինչպես է ծնվել առասպելը, թե Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունն աշխարհում խոշորագույն է. ասուլիսի ընթացքում դեսպանն ասել էր, որ դա ԱՄՆ-ի կողմից գնված խոշորագույն հողատարածքն է.

«Ցավոք, երիտասարդ մի լրագրող, որն աշխատում էր լրատվական գործակալությունում, խոշորագույն հողատարածքի փոխարեն որոշեց հաղորդել աշխարհում ԱՄՆ-ի խոշորագույն դեսպանատան մասին»:

Իսկ Ջոն Էվանսը պատմեց, թե ինչպես էր Հայաստան ժամանելուց հետո զրուցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Դրյուկովի հետ.

«Մենք համաձայնեցինք, որ ռուսական եւ ամերիկյան շահերը Հայաստանում միմյանց չեն հակասում եւ որ մենք երկուսս էլ Հայաստանում ցանկանում ենք տեսնել անվտանգություն եւ բարգավաճում երկրի եւ ժողովրդի համար եւ ժողովրդավարական հաստատությունների զարգացում»:

Ի դեպ, ամերիկյան նախկին երեք դեսպաններ էլ հայտնեցին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը նրանց որեւէ կերպ չի խանգարել խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

«Հայաստանը ստիպված է մանեւրել, միանշանակ, Եվրասիական տնտեսական միությանը միանալը հեշտ որոշում չէր, սակայն, հնարավոր է ստեղծված պայմաններում դա միակ որոշումն էր եւ որպես ամերիկացիներ մենք պետք է հասկանանք դա եւ հարգենք Հայաստանի՝ նման որոշումներ կայացնելու իրավունքը», - նշել է Ջոն Օրդուեյը:

Ընդհանրապես, անվտանգության հարցերում սերտ համագործակցություն ծավալելով Ռուսաստանի հետ, Հայաստանը միեւնույն ժամանակ բաց է ԱՄՆ-ի հետ գործընկերության հետագա խորացման համար, նշում է դեսպան Հովհաննիսյանը.

«Հաշվի առնելով անհամաչափությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, մեր երկխոսության եւ նախագծերի բովանդակությունն իրոք տպավորիչ է՝ կրթություն, գյուղատնտեսություն, անվտանգություն, խաղաղապահ գործունեություն, ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, էներգետիկ ոլորտ»:

«Ամերիկյայի ձայն»

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan