Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Դիտել նաև
««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան
Նորություն չկա. հանձնաժողովը ստեղծված էր սոսկ մեկ նպատակով. «Փաստ»
Ավետիք Իշխանյանի հարցերը Դավիթ Տոնոյանին
Ինչո՞ւ իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում
Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել․ ի՞նչ է պատմում Դավիթ Իշխանյանի որդին
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է շաբաթ օրը։
2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։