Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ. Երվանդ Բոզոյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, հնգամյա իր ծրագրի մեջ մեր կառավարությունը մատը դրե՞լ է այնպիսի կետերի վրա, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը, ընդհանրապես` երկրի առաջընթացին:

Բավականին բարդ հարց եք տալիս, որովհետև Հայաստանում վերջին տարիներին բոլոր կառավարություններն էլ փորձում են ինչ–որ խնդիրներ լուծել, ձգտում են տնտեսական զարգացման, սոցիալական իրավիճակի բարելավման: Բայց դրական փոփոխություններ, ըստ էության, մինչ այս պահը դեռ չկա: Եվ իմ կարծիքով այս ամենի հիմքում շատ ավելի ֆունդամենտալ և շատ ավելի խորքային խնդիրներ կան, քան բուն տեխնիկական լուծումներն են:

– Եվ որո՞նք են այդ ֆունդամենտալ խնդիրները:

Պետք է մթնոլորտը փոխվի երկրում, վստահություն ձևավորվի, պետության նկատմամբ հավատ արթնանա մարդկանց մոտ: Իսկ մեզ մոտ պետության նկատմամբ հավատ չկա, և այդ հավատի բացակայության պատճառով մարդիկ հեռանում են երկրից: Դրա հետևանքով կրճատվում է սպառողական շուկան: Իսկ ոչ մի տնտեսական փոփոխություն չի կարող լուրջ հաջողության հանգեցնել, եթե քո շուկան փոքրանում է ու քո բնակչությունը հեռանում է երկրից:
Ես պարզապես նշեցի երկու գործոն, որոնք ավելի հասարակական հնչեղություն ունեն, քան զուտ տնտեսական խնդիրներ են: Էլ չեմ խոսում տնտեսական–տեխնիկական խնդիրներից: Հատկապես բիզնես միջավայրի բարելավման մասին, որը ոչ միայն տեխնիկական բնույթի` ֆիրմաներ բացելու հետ կապված հարցերի դյուրացման խնդիր է, այլ կարևորվում են բուն բիզնես վարելու և համապատասխան միջավայր ձևավորելու հարցերը:
Մեր տնտեսությունը գերմենաշնորհված է, բոլորս էլ գիտենք: Մարդիկ վհատված են այս վիճակից: Եվ միակ տարբերակը, որն ապագա ունի, արտահանման ոլորտն է: Արտահանումը կարող է բիզնեսը զարգացնելու հնարավորություն տալ:

– Արդեն մոտ տասը ամիս է, ինչ գործում է Կարեն Կարապետյանի կառավարությունը, բայց այն դեռևս ձեռք չի տալիս համակարգային տվյալ խնդիրներին: Այդ դեպքում այս կառավարության քաղաքականությունը տնտեսության զարգացման վերաբերյալ կարո՞ղ ենք բնութագրել կոսմետիկ:

Ես զերծ կմնամ նման բնութագրումներից: Որովհետև եղած խնդիրները քաղաքական բնույթի խնդիրներ են: Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, այն տիրույթում, որտեղ գործում է, դրական իմիջ է ձեռք բերել և հանրության շրջանում նրա նկատմամբ կա որոշակի վստահություն:
Բոլորն էլ հասկանում են, որ, ըստ էության, նա պետք է փոխի երկրի օրակարգը: Որովհետև տնտեսական բարեփոխումները ներկա պայմաններում կաշկանդված են որոշակի սահմանափակումներով: Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Ի վերջո, վստահության մթնոլորտն է գլխավոր մեսիջը` ուղղված գործարար այն շրջանակներին, որոնք ներդրումներ են անում, հեռանկարային ծրագրեր են մշակում` հավատալով, որ կարող են հաջողությունների հասնել թե՛ ներքին շուկայում, թե՛ արտահանման գործում:

– Եթե այս ամենը չկա, կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես եղել է մինչև այժմ:

Ես չէի ցանկանա հոռետեսական գնահատական տալ, որովհետև, ինչպես ասում են, հույսը մեռնում է վերջում: Առանց այդ էլ հասարակությունը հուսահատ վիճակի մեջ է, ես էլ չեմ ցանկանում իմ լուման դնել այդ վիճակի մեջ: Հուսանք, որ այնուամենայնիվ նրան կհաջողվի այդ փոփոխություններն անել:
Բայց ես մի բան կարող եմ ասել` եթե նա մնա այն սահմաններում, որտեղ մինչև այժմ գործում է, ապա հաջողության չի հասնի: Նա պետք է տնտեսական խնդիրների լուծումներն այլ հարթություն տեղափոխի: Նույնիսկ տնտեսական քաղաքականության մեջ կան քաղաքական բանաձևեր: Օրինակ, նախկին վարչապետերից մեկն ասում էր, որ մենք պետք է ձևավորենք Հայկական աշխարհ: Մի կողմ թողնենք, թե այդ ուղղությամբ ինչ արեց: Պարզապես նման ձևակերպումները շատ կարևոր են, որպեսզի մեսիջ տան հասարակությանը, թե տնտեսական ինչպիսի ուղի է բռնել կառավարությունը:
Իսկ մենք նման մեսիջներ առնվազն չենք ստանում ներկա կառավարությունից: Ընդամենը մեզ են տրամադրվում տեխնիկական լավ լուծումներ, որոնք երևում են միկրոմակարդակներում: Այսինքն` դրանք տեսնում են գործարար շրջանակներում: Սակայն դրանք շատ չնչին քայլեր են, որպեսզի գործարարությամբ զբաղվող մարդիկ ոգևորվեն: Որովհետև, երբ երկրում ընդհանուր մթնոլորտը վատն է, չկա ոգեղենություն, ապա դրական հետևանքներն այն չեն լինելու:
Օրինակներ բերեմ. Հայաստանը հայտնվել է հսկայական մեծ պարտքերի տակ, արդեն առաջ են գալիս պարտքերի վճարման հարցերը: Բայց եթե չլինի լուրջ տնտեսական աճ, չլինեն լուրջ ներդրումներ, Հայաստանը դառնալու է խիստ անհեռանկարային երկիր: Անգամ անվտանգության խնդիրներ են ծագելու:
Եվ դրա հետևանքը. միջազգային կառույցները, չհավատալով որ մեր երկիրը կարող է սպասարկել պարտքերը, մեզ պարտադրեցին նոր Հարկային օրենսգիրք, որը հնարավորություն կտա հարկային հավաքագրումների ծավալները մեծացնել: Դրանով արդեն նրանք վստահ կլինեն, որ մեր երկիրը կկարողանա իրենց պարտքերը վերադարձնել: Իսկ այս Հարկային օրենսգիրքը, որը կիրառության մեջ կմտնի 2018 թվականից, ըստ էության ավելի է վատացնելու տնտեսական վիճակը:
Գտնվելով փակուղու առաջ` ներկա խաղի կանոններով գործելու, ներկա ստանդարտներով շարժվելու պարագայում, ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan