1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը Հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն` մինչև +38, +40 Հակառակորդը կրկին գնդակոծել է սահմանամերձ Բարեկամավանը Հայտնի է Սամվել Բաբայանի գործով առաջին դատական նիստի օրը Հակառակորդը կիրառել է «SPIKE» հրթիռ Սոչիում կայացել է Պուտինի և Ալիևի «առանց փողկապի» հանդիպումը (Տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանին (Տեսանյութ) Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին Իլհամ Ալիև. Ղարաբաղը և ներկայիս ողջ Հայաստանը պատմական Ադրբեջանական տարածքներ են Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը
ԼՐԱՀՈՍ
Կարեն Կարապետյան. Կեղտի մեջ ապրում ենք, ալարում ենք, բողոքում ենք (Տեսանյութ) Բերման է ենթարկվել թիվ 42 երթուղու միկրոավտոբուսում դրամապանակ գողացած անձը Սերժ Սարգսյանը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները Սոցհարցում. Թուրքերի համար սպառնալիք հանդիսացող համար առաջին երկիրը ԱՄՆ-ն է Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը Հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն` մինչև +38, +40 Հակառակորդը կրկին գնդակոծել է սահմանամերձ Բարեկամավանը Նազենի Հովհաննիսյանի բարեմաղթանքը նորակոչիկներին (Տեսանյութ) 7 օր առաջնագծում. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին Հայտնի է Սամվել Բաբայանի գործով առաջին դատական նիստի օրը Հակառակորդը կիրառել է «SPIKE» հրթիռ Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ Սարգսյանին Գայանե Ասլամազյանի և ամուսնու ամառային հանգիստը Կարեն Կարապետյան. Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ բյուջեից գումար եք ուզում Կապանի մշակույթի տան տնօրենն աշխատակիցներից գումարնե՞ր է պահել Հայաս­տանը ԵԽ անդամ 47 երկրների թվում առաջատարն է՝ 100.000 բնակչի թվով ՄԻԵԴ-ում գտնվող դիմումնե­րի քանակով Այս տարի տարկետման իրավունքով անվճար տեղե­րը հիմնականում զբաղեց­րել են տղաները ԱԺ-ին կհատկացնի 6 մլն 225 հազար դրամ՝ վարչական սարքավո­րումներ գնելու համար Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել «Հրազդան» մարզադաշտը և ստացած գումարը ներդնել ջրի արտադրության մեջ Սամվել Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի ընկերությունները Ցմահ դատապարտված սենատորին կարող են ներել, իսկ Լևոն Հայրապետյանին՝ ոչ Սոչիում կայացել է Պուտինի և Ալիևի «առանց փողկապի» հանդիպումը (Տեսանյութ) Նոր նախաձեռնություն Թումո կենտրոնից «Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը. Շահան Գանտահարյան Գյումրիում 35-ամյա կինը 11-րդ երեխան է ունեցել. նորածին Դավիթին տանը սպասում են 5 քույրերն ու 5 եղբայրները Կիսամերկ աղջիկը ներխուժել է Պորոշենկոյի և Լուկաշենկոյի հանդիպման սրահ, իսկ Պետական սահմանապահ ծառայության ղեկավարն ուշագնաց է եղել (Տեսանյութ) Կապանում տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը Ըստ քեզ՝ հնարավոր է 18 հազարով երեխա պահել. գյումրեցին՝ վարչապետին ( Տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանին (Տեսանյութ) Վրաերթ-վթար Երևանում. կան վիրավորներ Տուգանք իտալական ձևով. 168 եվրո` մեքենայի դուռը բաց թողնելու համար Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին Բաքվում զբոսաշրջիկին ստիպել են փոխել հագուստը` "Հայաստան"-ի համար «Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ ճանաչվել է «Արցախէներգո» -ի սեփականատեր Իլհամ Ալիև. Ղարաբաղը և ներկայիս ողջ Հայաստանը պատմական Ադրբեջանական տարածքներ են Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինն ու Ալիևը +40 աստիճանի դեպքում ջրվելը օրհնանք է դառնալու Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է Թուրքիայի դեմ գործող կազմակերպություններին օժանդակելու մեջ Կարեն Կարապետյան. Այն ծրագրերը, որ օգտագործում ենք Գյումրիում ՝ հեռանկարային են (Տեսանյութ) Դալիի գերեզմանը բացվել է ԴՆԹ թեստ կատարելու և հայրությունը պարզելու համար. բեղերը պահպանվել են Հայտնաբերվել և կալանավորվել է հոգեբանին մահացու վնասվածք հասցնողը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ժիրայր Սեֆիլյանը գրություն է ուղարկել Չինաստանը արգելել է Ջասթին Բիբերին ելույթ ունենալ իր երկրում Քոբուլեթիում հայ զբոսաշրջիկներ են փրկվել խեղդվելուց Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (Տեսանյութ) Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը Ուժեղ երկրաշարժից հայեր չեն տուժել. (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է «Բանակում» սերիալից հայտնի հայ բռնցքամարտիկը Անթալիայում պարտության է մատնել թուրք մրցակցին (Տեսանյութ) Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագրության կարևոր հատվածը Կառավարությունը պարապուրդի՞ է մատնվելու. նախարարներն ու փոխնախարարները միաժամանակ են մեկնում հանգստի Երևանի քաղաքապետարանը մի շարք օբյեկտներ է վաճառքի հանել Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան «Ատկատի» մեխանիզմը հրաշալիորեն գործում է. դեղագործական ֆիրմա-բժիշկ-դեղատուն շղթան իր օրենքներն ունի Նորատուսցի Ալիկի ձերբակալությունը չի խանգարում, որ նրա բիզնեսը ծաղկի Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մենակատարը (Տեսանյութ) Շարմազանով. Վոլոդինի հայտարարության շուրջ ամոթ էր անգամ քննարկումներ ծավալելը (Տեսանյութ) Անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չի տրվի Սեւան Նշանյան. «Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ» Կառավարությունը հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին Ֆելիքս Խաչատրյանը կրկին վերադառնում է Հանրային հեռուստաընկերություն Տարոն Մարգարյանն Արցախում այցելել է երևանաբնակ ժամկետային զինծառայողներին Ռուս զբոսաշրջիկը հիացած է Երևանով, բայց մատնանշում է նաև թերությունները. (Տեսանյութ) Կարեն Կարապետյան. «Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է» (Տեսանյութ) Բլոգեր Լապշինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Դանակահարություն Գյումրիում. տուժածը վերակենդանացման բաժանմունքում է Իտալական քաղաքի հավատացյալները փորձում են թույլ չտալ Մերիլին Մենսոնի համերգը Արսենալի ֆուտբոլիստները թունավորվել են չինական սննդից Ուշադրություն. Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն Ռուս փորձագետները հնարավոր նոր հայ – ադրբեջանական պատերազմի մասին. Տեսանյութ «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահը «գազից» տեղափոխվում է մաքսային. Մինչդեռ ՊԵԿ-ից հերքում էին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ-ն աշխատանքից ազատել է շուրջ 30 բուժաշխատո­ղի Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաս­տելու գործով 4 մեղադրյալների կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է Տաքսու վարորդն իր մեքենայի մեջ գտել և վերադարձրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի բջջային հեռախոսը Վարչապետի 26-ամյա օգնականի ունեցվածքը՝ INFINITI և 10 հազար 500 դրամ եկամուտ Հերոսի մայրը մահացել է սրտի հիվանդությունից. նրան 1000 դրամների հիմնադրամ ուշ են ընդգրկել Հայկական պարը նորովի. «Հովիկ ստուդիո»-ի մենահամերգը՝ հուլիսի 25-ին

Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ. Երվանդ Բոզոյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, հնգամյա իր ծրագրի մեջ մեր կառավարությունը մատը դրե՞լ է այնպիսի կետերի վրա, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը, ընդհանրապես` երկրի առաջընթացին:

Բավականին բարդ հարց եք տալիս, որովհետև Հայաստանում վերջին տարիներին բոլոր կառավարություններն էլ փորձում են ինչ–որ խնդիրներ լուծել, ձգտում են տնտեսական զարգացման, սոցիալական իրավիճակի բարելավման: Բայց դրական փոփոխություններ, ըստ էության, մինչ այս պահը դեռ չկա: Եվ իմ կարծիքով այս ամենի հիմքում շատ ավելի ֆունդամենտալ և շատ ավելի խորքային խնդիրներ կան, քան բուն տեխնիկական լուծումներն են:

– Եվ որո՞նք են այդ ֆունդամենտալ խնդիրները:

Պետք է մթնոլորտը փոխվի երկրում, վստահություն ձևավորվի, պետության նկատմամբ հավատ արթնանա մարդկանց մոտ: Իսկ մեզ մոտ պետության նկատմամբ հավատ չկա, և այդ հավատի բացակայության պատճառով մարդիկ հեռանում են երկրից: Դրա հետևանքով կրճատվում է սպառողական շուկան: Իսկ ոչ մի տնտեսական փոփոխություն չի կարող լուրջ հաջողության հանգեցնել, եթե քո շուկան փոքրանում է ու քո բնակչությունը հեռանում է երկրից:
Ես պարզապես նշեցի երկու գործոն, որոնք ավելի հասարակական հնչեղություն ունեն, քան զուտ տնտեսական խնդիրներ են: Էլ չեմ խոսում տնտեսական–տեխնիկական խնդիրներից: Հատկապես բիզնես միջավայրի բարելավման մասին, որը ոչ միայն տեխնիկական բնույթի` ֆիրմաներ բացելու հետ կապված հարցերի դյուրացման խնդիր է, այլ կարևորվում են բուն բիզնես վարելու և համապատասխան միջավայր ձևավորելու հարցերը:
Մեր տնտեսությունը գերմենաշնորհված է, բոլորս էլ գիտենք: Մարդիկ վհատված են այս վիճակից: Եվ միակ տարբերակը, որն ապագա ունի, արտահանման ոլորտն է: Արտահանումը կարող է բիզնեսը զարգացնելու հնարավորություն տալ:

– Արդեն մոտ տասը ամիս է, ինչ գործում է Կարեն Կարապետյանի կառավարությունը, բայց այն դեռևս ձեռք չի տալիս համակարգային տվյալ խնդիրներին: Այդ դեպքում այս կառավարության քաղաքականությունը տնտեսության զարգացման վերաբերյալ կարո՞ղ ենք բնութագրել կոսմետիկ:

Ես զերծ կմնամ նման բնութագրումներից: Որովհետև եղած խնդիրները քաղաքական բնույթի խնդիրներ են: Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, այն տիրույթում, որտեղ գործում է, դրական իմիջ է ձեռք բերել և հանրության շրջանում նրա նկատմամբ կա որոշակի վստահություն:
Բոլորն էլ հասկանում են, որ, ըստ էության, նա պետք է փոխի երկրի օրակարգը: Որովհետև տնտեսական բարեփոխումները ներկա պայմաններում կաշկանդված են որոշակի սահմանափակումներով: Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Ի վերջո, վստահության մթնոլորտն է գլխավոր մեսիջը` ուղղված գործարար այն շրջանակներին, որոնք ներդրումներ են անում, հեռանկարային ծրագրեր են մշակում` հավատալով, որ կարող են հաջողությունների հասնել թե՛ ներքին շուկայում, թե՛ արտահանման գործում:

– Եթե այս ամենը չկա, կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես եղել է մինչև այժմ:

Ես չէի ցանկանա հոռետեսական գնահատական տալ, որովհետև, ինչպես ասում են, հույսը մեռնում է վերջում: Առանց այդ էլ հասարակությունը հուսահատ վիճակի մեջ է, ես էլ չեմ ցանկանում իմ լուման դնել այդ վիճակի մեջ: Հուսանք, որ այնուամենայնիվ նրան կհաջողվի այդ փոփոխություններն անել:
Բայց ես մի բան կարող եմ ասել` եթե նա մնա այն սահմաններում, որտեղ մինչև այժմ գործում է, ապա հաջողության չի հասնի: Նա պետք է տնտեսական խնդիրների լուծումներն այլ հարթություն տեղափոխի: Նույնիսկ տնտեսական քաղաքականության մեջ կան քաղաքական բանաձևեր: Օրինակ, նախկին վարչապետերից մեկն ասում էր, որ մենք պետք է ձևավորենք Հայկական աշխարհ: Մի կողմ թողնենք, թե այդ ուղղությամբ ինչ արեց: Պարզապես նման ձևակերպումները շատ կարևոր են, որպեսզի մեսիջ տան հասարակությանը, թե տնտեսական ինչպիսի ուղի է բռնել կառավարությունը:
Իսկ մենք նման մեսիջներ առնվազն չենք ստանում ներկա կառավարությունից: Ընդամենը մեզ են տրամադրվում տեխնիկական լավ լուծումներ, որոնք երևում են միկրոմակարդակներում: Այսինքն` դրանք տեսնում են գործարար շրջանակներում: Սակայն դրանք շատ չնչին քայլեր են, որպեսզի գործարարությամբ զբաղվող մարդիկ ոգևորվեն: Որովհետև, երբ երկրում ընդհանուր մթնոլորտը վատն է, չկա ոգեղենություն, ապա դրական հետևանքներն այն չեն լինելու:
Օրինակներ բերեմ. Հայաստանը հայտնվել է հսկայական մեծ պարտքերի տակ, արդեն առաջ են գալիս պարտքերի վճարման հարցերը: Բայց եթե չլինի լուրջ տնտեսական աճ, չլինեն լուրջ ներդրումներ, Հայաստանը դառնալու է խիստ անհեռանկարային երկիր: Անգամ անվտանգության խնդիրներ են ծագելու:
Եվ դրա հետևանքը. միջազգային կառույցները, չհավատալով որ մեր երկիրը կարող է սպասարկել պարտքերը, մեզ պարտադրեցին նոր Հարկային օրենսգիրք, որը հնարավորություն կտա հարկային հավաքագրումների ծավալները մեծացնել: Դրանով արդեն նրանք վստահ կլինեն, որ մեր երկիրը կկարողանա իրենց պարտքերը վերադարձնել: Իսկ այս Հարկային օրենսգիրքը, որը կիրառության մեջ կմտնի 2018 թվականից, ըստ էության ավելի է վատացնելու տնտեսական վիճակը:
Գտնվելով փակուղու առաջ` ներկա խաղի կանոններով գործելու, ներկա ստանդարտներով շարժվելու պարագայում, ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

website by Sargssyan