Ստեղծվել է Հայաստանի ավելի քան 50 զբոսաշրջային վայրերի նկարահանումներով 15 ժամանոց կադրերի հավաքածու. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից աշխարհին ներկայացնելու համար այսօր արդեն ունենք զբոսաշրջային արխիվ։ Շուրջ 22 օր տևած աշխատանքերի արդյունքում Development Foundation of Armenia Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանի ավելի քան 50 զբոսաշրջային վայրերի նկարահանումներով 15 ժամանոց կադրերի հավաքածու։
Գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում