Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա

Գևորգ Կոստանյանը վերահաստատում է «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ իր հայտարարությունը

Նախկին գլխավոր դատախազ, այժմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը վերահաստատում է դեռևս մեկ տարի առաջ «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ իր հայտարարությունը, որն, ի դեպ, ըստ մամուլի, դարձավ նրա հրաժարականի պատճառը: Հաղորդում է «Ազատություն»-ը:

Անցած տարի, երբ «Սասնա ծռեր»-ի անդամները գրավեցին Պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) տարածքը, այն ժամանակ Գևորգ Կոստանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ խմբի անդամները կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե վայր դնեն զենքը և հանձնվեն:

Նկատենք՝ այդօրինակ բովանդակությամբ հայտարարություն նաև Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) էր տարածել:

Հարցին, թե ինչո՞ւ Քրեական օրենսգրքի խրախուսական հոդվածները չտարածվեցին իրավապահներին հանձնված «Սանա ծռեր»-ի անդամների վրա, Գևորգ Կոստանյանը շեշտեց, թե այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ՝ արդյո՞ք այլ հանցակազմ նրանց քայլերում չի եղել։

«Ես մեջբերել եմ Քրեական օրենսգրքի այս պահին գործող և այն ժամանակ գործող, և հիմա կարող եք ինքներդ բացել Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածները, որտեղ հստակ սահմանված է այն ամենը, որը բառացիորեն ես մեջբերել եմ եթերում։ Խոսքը հետևյալի մասին է, որ եթե հանցագործություն կատարած անձինք, եթե նրանց արարքներն այլ հանցակազմ չեն պարունակում, ապա այդ շենքեր-շինություններ ազատելու կամ պատանդներին ազատելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվում», - «Ազատություն» հետ զրույցում ասաց Կոստանյանը՝ շարունակելով. - «Հիմա տեսեք՝ հիպոթետիկ պատկերանում ենք, որ ինչ-որ խումբ գրավում է ինչ-որ շենք, վերցնում է պատանդներ, ընդունենք, այդ պատանդների նկատմամբ ծանր վնասվածքներ են կիրառվում, խոշտանգումներ են կիրառվում պատանդ գտնվելու ժամանակահատվածում, հետո պատանդին բաց են թողնում...»։

Դիտարկմանը, թե այս դեպքում խոշտանգման դեպքեր չկան, իսկ սպանությունների գործով երկու անձ է մեղադրվում, և հարցին, թե ինչո՞ւ այդ խրախուսական հոդվածը մյուսների վրա չտարածվեց, Կոստանյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այդ հարցը փաստաբանները պետք է բարձրացնեն, թե ինչո՞ւ, եթե իրենք գտնում են, որ այդ անձանց արանքներում այլ հանցակազմի տարրեր չկան, նրանց նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով չի դադարեցվում։ Ես սրա մասին չեմ կարող գնահատական տալ»։

Զինված խումբը, հիշեցնենք, ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իշխանությանը։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։

Աղբյուր՝ «Ազատություն»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan