Ազգային ժողովը հուլիսի 4-ին արտահերթ նիստ կգումարի
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման համար հուլիսի 4-ին՝ ժամը 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարի։